Սույն Գաղտնիության քաղաքականությունը բացահայտում և կարգավորում է www.aregnazanwaldorf.am կայքի (այսուհետ՝ «Կայք») և որը կառավարվում և պատկանում է Արեգնազան հիմնադրամին (այսուհետ՝ «Մեր», «Մենք» կամ «Արեգնազան») գաղտնիության պրակտիկան: Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Գաղտնիության քաղաքականությունը, քանի որ այն պարունակում է կարևոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես ենք մենք մշակում Ձեր տվյալները:
Սույն Գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բացառապես այն տեղեկատվության և/կամ տվյալների վրա, որոնք հավաքագրվել են Ձեզնից՝ այս Կայքի Ձեր կողմից օգտագործման միջոցով և արդյունքում, ինչպես նաև վերաբերվում է այդ տեղեկատվության և/կամ տվյալների հետագա օգտագործման, փոխանցման և մշակմանը:
Սույն Գաղտնիության քաղաքականությունը տրամադրում է տեղեկատվություն հետևյալի մասին.
- Ձեր անձնական տվյալների հավաքագրման նպատակներ և իրավական հիմքեր,
- Այս կայքի միջոցով Ձեզանից հավաքված անձնական տեղեկատվության տեսակներ, ինչպես է այն օգտագործվում և ում վրա կարող է այն տարածվել,
- Ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ Ձեզ հասանելի ընտրություններ,
- Անվտանգության ընթացակարգեր, որոնք գործում են ձեզ պաշտպանելու համար տեղեկատվության չարաշահումից,
- Ձեր տեղեկատվության ցանկացած անճշտության ուղղում,
- Անձնական տեղեկատվության մշակմանը Ձեր համաձայնության տևողության ժամկետ:
Մուտք գործելով կայք կամ օգտագործելով այն՝ դուք բացահայտ և անդառնալիորեն հավանություն եք տալիս և համաձայնում եք այն տեղեկատվության հավաքագրմանը, օգտագործմանը և բացահայտմանը, որը մենք ստանում ենք Ձեզնից՝ համաձայն սույն Գաղտնիության քաղաքականության:
Խնդրում ենք մուտք չգործել կամ չսկսել օգտագործել կայքը, եթե չեք տրամադրել Ձեր համաձայնությունը, կամ եթե համաձայն չեք այս Գաղտնիության քաղաքականության հետ:
Տեղեկատվության մշակման նպատակները և իրավական հիմքերը
Մենք հավաքում և մշակում ենք Ձեր անձը հաստատող տեղեկությունները, որպեսզի պատշաճ և ժամանակին ապահովենք Մեզ ուղղված Ձեր բոլոր հարցումների պատասխանները, ինչպես նաև բարելավելենք Ձեր փորձառությունը մեր կայքում և մեր ծառայությունները Կայքի միջոցով Ձեզ առաջարկելու ձևը:
Կայքում Ձեր անձնական նույնականացնող տեղեկատվության մշակման իրավական հիմքը մեր կողմից Ձեր համաձայնությունն է, որը Դուք տրամադրում եք՝ համաձայնելով սույն Գաղտնիության քաղաքականությանը նախքան Կայքն օգտագործելը և դրա բովանդակությունը մուտք գործելը:
Տեղեկությունների հավաքագրում, օգտագործում և փոխանակում
Մենք այս Կայքում հավաքված տեղեկատվության միակ սեփականատերն ենք: Միայն Մենք մուտք ունենք/հավաքում ենք այն տեղեկությունը, որը Դուք կամավոր տրամադրում եք մեզ էլեկտրոնային փոստի կամ Ձեզանից այլ ուղղակի կապի միջոցով, կամ այլ կերպ Մենք մուտք ունենք Կայքի՝ Ձեր օգտագործման արդյունքում (մասնավորապես՝ Կայքի կողմից ստորև նշված թխուկների և հետևելու գործիքների օգտագործման միջոցով):
Ձեր անձնական տեղեկատվության մշակման միջոցով մենք կարող ենք կատարել հետևյալ գործողությունները՝ հավաքել, օգտագործել, փոխանցել կամ բացահայտել Ձեր տվյալները մեր գործընկերներին, ինչպես նաև կատարել Ձեր խնդրանքով Ձեր տեղեկատվության ցանկացած փոփոխություն կամ ոչնչացում: Մենք չենք վաճառի կամ վարձով տրամադրի հավաքագրված տեղեկատվությունը որևէ ոչ փոխկապակցված կողմի, բացառությամբ պետական մարմինների կամ այլ երրորդ կողմերի, որոնք նշված են սույն Գաղտնիության քաղաքականության մեջ, ըստ անհրաժեշտության: Մեր փոխկապակցված կողմերի կամ որևէ այլ երրորդ կողմերի հետ պայմանների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք «Անձնական տվյալների բացահայտում» վերնագրով բաժինը:
Մենք ապագայում կարող ենք կապվել Ձեզ հետ էլ. փոստի միջոցով Ձեզ տեղեկացնել մեր նորությունների, նոր ծառայությունների կամ սույն Գաղտնիության քաղաքականության փոփոխությունների մասին այնքան ժամանակ, քանի դեռ Դուք չեք դիմել մեզ Ձեզ հետ կապը դադարեցնելու նպատակով:
Հավաքված տվյալների տեսակները
Կայքի Ձեր օգտագործման միջոցով մենք կարող ենք հավաքել և մշակել հետևյալ տեղեկությունները, այդ թվում՝
Google Analytics-ի միջոցով. տեղեկություններ Ձեր օգտագործած սարքերի վերաբերյալ (ՀՀ, հավելված, iOS կամ այլ օպերատիվ համակարգ), բրաուզերի տեսակը, Ձեր գտնվելու վայրը (երկիր և քաղաք/նահանգ), յուրաքանչյուր այցելած էջում անցկացրած ժամանակը, մուտքի էջը, ինչպես նաև վերջին անգամը, երբ Դուք մուտք եք գործել կայք:
Այս տեղեկատվությունը անանուն է և կապված չէ անձամբ Ձեզ հետ: Մենք չենք հավաքում որևէ տեղեկություն, որը կարող է նույնականացնել Ձեզ, ներառյալ Ձեր IP հասցեն, անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը կամ որևէ կենսաբանական տվյալ: Այնուամենայնիվ, եթե դուք ինքներդ որոշել եք նման տեղեկատվություն տրամադրել մեզ Կայքի միջոցով, դուք կհամաձայնվեք, որ մենք օգտագործենք այդպիսի տեղեկատվությունը, ներառյալ այն պահելն ու մշակելը՝ ձեր հարցումներին պատասխանելու համար, ինչպես նաև այլ կերպ մշակումը՝ պարզելու համար, թե ինչու եք այդպիսի տեղեկատվություն տրամադրում:
Հետքերի հավաքում և թխուկներ
Մենք օգտագործում ենք թխուկներ և այլ նմանատիպ այլ հետևելու տեխնոլոգիաներ՝ հետևելու այցելուների գործունեությանը մեր կայքում՝ որոշակի տեղեկատվություն հավաքելու և պահելու համար: Թխուկը Սարքի վրա տեղադրված ֆայլ է և որը պարունակում է փոքր քանակությամբ տվյալներ, որոնք կարող են ներառել անանուն եզակի նույնացուցիչ:
Մենք օգտագործում ենք Google Analytics-ը՝ մեր կայքում օգտատերերի փոխազդեցությունը չափելու համար:
Մեր կայք այցելելուց հետո օգտատերը պետք է մեզ տրամադրի տվյալների հավաքագրման համաձայնություն:
Շարունակելով այցելել մեր կայքը՝ այցելուն ավտոմատ կերպով մեզ թույլտվություն է տալիս օգտագործել թխուկներ՝ որոշակի տեղեկություններ հավաքելու և պահելու համար:
Տեղեկատվության Ձեր հասանելիությունն ու վերահսկողությունը
Դուք ցանկացած պահի կարող եք հրաժարվել Մեզ հետ ցանկացած հետագա շփումներից: Դուք ցանկացած ժամանակ կարող եք անել ներքոնշյալները՝ կապվելով մեզ հետ մեր կայքում նշված էլ. հասցեի կամ հեռախոսահամարի միջոցով.
- Տեսնել, թե ինչ անձնական նույնականացնող տվյալներ ենք Մենք մշակում Ձեր մասին, եթե այդպիսիք կան, և խնդրել դրանց պատճենը,
- Փոփոխել/ուղղել ցանկացած անձնապես ճանաչելի տվյալ, որը Մենք ունենք Ձեր մասին կամ այլ կերպ հավաքել կամ մշակել դրանք,
- Խնդրել մեզ ջնջել, ոչնչացնել Ձեր մասին Մեր ունեցած անձնական նույնականացման ցանկացած տվյալ կամ այլ կերպ հավաքել կամ մշակել դրանք,
- Խնդրել անհապաղ դադարեցնել Ձեր անձը հաստատող տվյալների մշակումը,
- Արտահայտել ցանկացած մտահոգություն, որը կարող եք ունենալ Մեր կողմից Ձեր անձը հաստատող տվյալների օգտագործման վերաբերյալ:
Բոլոր հարցումների համար, ներառյալ այն հարցումները, որոնք կապված են Ձեզանից հավաքագրված որևէ տեղեկատվության և/կամ անձնապես ճանաչելի տվյալների փոփոխության կամ դրա հեռացման, ոչնչացման կամ ջնջման հետ, կարող եք կապվել մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով․ info@aregnazanwaldorf.com:
Անվտանգություն
Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում Ձեր տեղեկությունները պաշտպանելու համար: Երբ դուք գաղտնի տեղեկատվություն եք ներկայացնում Կայքի միջոցով, Ձեր տվյալները պաշտպանված են ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս:
Հավաքված տեղեկատվության բացահայտում
Մենք կարող ենք տեղեկատվություն կիսել Մեր գործընկեր ընկերությունների հետ՝ միայն Մեր բիզնես գործառույթային ընթացները և ծառայությունները բարելավելու նպատակով: Մենք նաև իրավունք ենք վերապահում փոխանցել համապատասխան տեղեկությունները` կապված մեր հաստատության կառուցվածքի միաձուլման կամ խոշոր վերակազմավորման որևէ այլ ձևի հետ:
Բացի վերը նշված նպատակներից, մենք կարող ենք բացահայտել Ձեր անձնական տվյալները երրորդ կողմերին հետևյալ դեպքերում.
Կարգավորող մարմիններին, դատարաններին և պետական մարմիններին՝ իրենց կողմից ներկայացված կատարել օրինական պահանջները և կարգադրությունները կատարելու շրջանակում,
Մեր իրավաբանական և այլ մասնագիտական խորհրդատուներին՝ ներառյալ աուդիտորներին, ապահովելու Մեր կողմից պահանջվող ծառայությունների պատշաճ մատուցումը,
Անհրաժեշտության դեպքում կատարել արդարադատության իրականացման պահանջները:
Մենք իրավունք ենք վերապահում փոխանցել հավաքագրված տեղեկատվությունը ցանկացած երրորդ կողմի՝ անձնական տվյալների փոխանցման պաշտպանության վերաբերյալ գործող կանոնների և ընթացակարգերի համաձայն, այսինքն՝ Մենք կարող ենք փոխանցել Ձեր անձնական տվյալները, որոնք հավաքագրվել են Ձեր կողմից կայքի օգտագործման միջոցով ցանկացած երրորդ կողմի պետության, որն ապահովում է պաշտպանության համապատասխան մակարդակ, ներառյալ ԱՄՆ, ԵՄ և/կամ ԵՏՀ երկրներ, Ռուսաստան, Կանադա: Հակառակ դեպքում, Մենք պարտավոր ենք գրավոր թույլտվություն խնդրել՝ Ձեր տվյալները փոխանցելու որևէ այլ պետության, որը չի ճանաչվում որպես անձնական տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ ապահովող պետություն:
Հղումներ դեպի այլ կայքեր
Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր, որոնք չեն շահագործվում Մեր կողմից (երրորդ կողմի կայքեր): Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի կայքերի ցանկացած տեսակի բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար:
Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս վերանայել Գաղտնիության քաղաքականությունը յուրաքանչյուր կայքի, ուր վերահղված եք մեր կայքից:
Երեխաներին վերաբերվող գաղտնիություն
Մենք մտադրություն չունենք երեխաներից անձնական կամ որևէ այլ տեղեկատվություն հավաքելու և դա գիտակցաբար չենք անում: Այնուամենայնիվ, եթե Դուք ծնող կամ խնամակալ եք և տեղեկանում եք, որ Ձեր երեխան մեզ տրամադրել է անձնական կամ որևէ այլ տեղեկատվություն առանց Ձեր համաձայնության, խնդրում ենք անմիջապես կապվել Մեզ հետ: Մենք անհապաղ միջոցներ կձեռնարկենք այդ տեղեկատվությունը մեր սերվերներից հեռացնելու համար:
Փոփոխություններ այս Գաղտնիության քաղաքականության մեջ
Մենք իրավունք ենք վերապահում թարմացնելու և/կամ փոփոխելու սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ ըստ անհրաժեշտության և անմիջապես կհրապարակենք դրա փոփոխված տարբերակը այս էջում՝ Ձեր ուշադրության համար:
Խորհուրդ ենք տալիս ժամանակ առ ժամանակ վերանայել այս Գաղտնիության աղաքականությունը՝ դրա փոփոխությունների մասին տեղեկանալու համար:
Կապ մեզ հետ
Եթե ունեք այս Գաղտնիության քաղաքականության հետ կապված որևէ հարցում, խնդրանք և/կամ առաջարկ՝ մեզ անելու, Դուք պետք է կապվեք մեզ հետ՝ info@aregnazanwaldorf.com էլ.փոստի միջոցով: