Արեգնազան կրթահամալիրում իրականացնում ենք ընդունելություն և՛ առաջին դասարանի, և՛ արդեն առկա դասարաններում՝ այլ դպրոցներից մեզ մոտ տեղափոխվելու կարգով։

Ընդունելություն առաջին դասարան

Առաջին դասարանների ընդունելությունը տեղի է ունենում մի քանի փուլով։

Գրանցում

Այս փուլը սկսվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսին։ Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել քարտուղարություն՝ +37410547343 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:30-16:00-ի ընթացքում, նշել երեխայի անուն-ազգանունը, ծննդյան տարին, ամիսն ու ամսաթիվը, ծնողի հեռախոսահամարը և կամ լրացնել սույն էջի ամենաներքևում գտնվող դաշտերը։

Հանդիպումներ

Գարնանը դպրոցի ընդունելության խումբն անցկացնում է հանդիպումներ նախապես գրանցված աշակերտների և նրանց ծնողների հետ։

Արդյունքների ամփոփում

Վերոնշյալ հանդիպումներից հետո դպրոցի քարտուղարությունը ծնողին տեղյակ է պահում երեխայի ընդունելության արդյունքի մասին։

 Դասախոսություններ

Աշակերտի ընդունելությունից հետո ծնողների համար կազմակերպվում է դասախոսությունների շարք, որի նպատակն է ներկայացնել Արեգնազանում վալդորֆյան մանկավարժության հիմնական և ուսումնական ծրագիրը:

Ընդունելություն այլ դասարաններ

Եթե ցանկանում եք երեխային այլ դպրոցից տեղափոխել մեզ մոտ, ապա անհրաժեշտ է կապ հաստատել քարտուղարության հետ։ Ձեզ կտեղեկացվի տվյալ դասարանում տեղի առկայության կամ բացակայության, ըստ այդմ՝ դիմելու հնարավորության մասին, և կհաղորդվի քայլերի հաջորդականության հետ կապված ամեն անհրաժեշտ տեղեկատվություն։

Դիմումի Ձև