Դեկտեմբերի 21-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ համահայկական ինտելեկտուալ մրցույթ։ Այն երկու մասից էր բաղկացած՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Էրուդիտ կվարտետ» խաղերից։ Մեր թիմն առաջին մասին մասնակցած 17 թիմերից մեկն էր։
Արեգնազանցիները, ճիշտ պատասխանելով 15 հարցի, գրավեցին առաջին հորիզոնականը։ Այս մրցույթին մասնակցությունը հաղթանակից զատ հրաշալի այլ ձեռքբերումներ էլ պարգևեց ընկերության, շփումների, հուշերի տեսքով։
Ինտելեկտուալ այս ու նմանատիպ մրցույթները կարևոր են տեխնոլոգիական այս դարում և վկայում են այն մասին, որ գիտելիքն ապագան կերտելու և ապագայի մարտահրավերներին դիմակայելու ամենազորեղ գործիքն է։