Տոները վալդորֆյան մանկավարժության անբաժանալի մասն են։ Նրանք, իրենց բնույթով լինելով ուրախաբեր, լիացնող, պարգևող, համախմբող, անչափ սպասելի են բոլորի կողմից։ «Արեգնազանի» տոնավաճառն էլ ավանդական տոն է արդեն, որ իր ջերմ միջավայրում համախմբում է ուսուցիչներին, երեխաներին, ծնողներին, հաճախ նաև՝ պարզապես անցորդների։
Այս տարվա տոնավաճառը նոյեմբերի 30-ին էր։ Յուրաքանչյուր դասարան իր յուրահատուկ մթնոլորտն ու զբաղմունքն էր առաջարկում այցելուներին։ Կային թե՛ վարպետաց այնպիսի դասեր, ինչպիսիք ենք հաց թխել, մեղրամոմից մոմեր պատրաստել, տոնական խաղալիքներ սարքել, թե՛ խաղեր՝ խորհրդավոր ու խոր, զվարճալի ու թեթև։ Եվ, իհարկե, ի՜նչ տոն՝ առանց համեղ ու համատեղ սնվելու։ Ողջ օրվա ընթացքում կարելի է շրջել դպրոցում, ներկա գտնվել ու մասնակցել համատեղ այս տոնին, ինչպես նաև՝ գնել ձեռքով, խնամքով ու վարպետությամբ պատրաստված ամանորյա նվերներ։
Տոնավաճառը մեր դպրոցի ամենասիրելի տոներից է, որ մեծապես կարևոր է թե՛ մանկավարժության տեսանկյունից, թե՛ շրջապատի համար ուրախության, կիսումների, ոգևորության ներդրումով։