«Վարպետների քաղաք» Սուրբ Ծննդյան տոնավաճառ

2023 թ․ի դեկտեմբերի 9-ն արեգնազանցիների տոնավաճառի օրն էր։ Այդ օրը դպրոցը նմանվեց վարպետների յուրահատուկ քաղաքի։ Դասարանները վարպետաց դասեր, ներկայացումներ, համերգներ, խաղեր ու սրճարան են կազմակերպում։ Այս տարի մեր տոնավաճառին մասնակցում էին նաև արցախցի վարպետները։ 

Մի ամբողջ օր դպրոցի դասասենյակներն ու միջանցքներն անճանաչելիորեն փոխվել էին՝ վերածվելով յուրատեսակ արհեստանոցների ու աշխատանոցների։ Տոնական մթնոլորտը դպրոցի ներսում պահպանվեց մինչև տարեվերջյան ներկայացում։

Relevant Topics

Սուրբ Ծնունդն Արեգնազանցիների սիրելի տոներից է։ Տարվա ամենակախարդական ու սրտեր ջերմացնող ժամանակն է սա, երբ ձմեռվա ցուրտ օրերի ու երկար գիշերների կիզակետում գտնվող այս տոնը միավորում է մարդկանց՝ կիսելու սրտերի ջերմությունը, վառելու ներքին լույսը։ Կիսամյակն ավարտելուց ու արձակուրդ գնալուց առաջ Արեգնազանցիները հավաքվեցին Համազգային թատրոնում՝ դպրոցական համերգով միմյանց շնորհավորելու։ Ավանդույթի համաձայն՝

Read More

Դեկտեմբերի 21-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ համահայկական ինտելեկտուալ մրցույթ։ Այն երկու մասից էր բաղկացած՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Էրուդիտ կվարտետ» խաղերից։ Մեր թիմն առաջին մասին մասնակցած 17 թիմերից մեկն էր։  Արեգնազանցիները, ճիշտ պատասխանելով 15 հարցի, գրավեցին առաջին հորիզոնականը։ Այս մրցույթին մասնակցությունը հաղթանակից զատ հրաշալի այլ ձեռքբերումներ էլ պարգևեց ընկերության,

Read More

Տոները վալդորֆյան մանկավարժության անբաժանալի մասն են։ Նրանք, իրենց բնույթով լինելով ուրախաբեր, լիացնող, պարգևող, համախմբող, անչափ սպասելի են բոլորի կողմից։ «Արեգնազանի» տոնավաճառն էլ ավանդական տոն է արդեն, որ իր ջերմ միջավայրում համախմբում է ուսուցիչներին, երեխաներին, ծնողներին, հաճախ նաև՝ պարզապես անցորդների։  Այս տարվա տոնավաճառը նոյեմբերի 30-ին էր։ Յուրաքանչյուր դասարան իր յուրահատուկ մթնոլորտն

Read More