Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ տոնակատարություններ

Սուրբ Ծննդյան միջոցառումը մեր դպրոցի չորս հիմնական տոներից է։ Լույս, ջերմություն և ընծաներ ենք միմյանց բերում ձմեռվա այս ցուրտ, խավար ու երկարող գիշերներում։ Դպրոցի հիմնադրման առաջին տարիներից ի վեր ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները միմյանց համար ելույթներ են ունենում՝ տոնական նվագներ ու խաղեր, որոնք յուրահատուկ ու կախարդական նվեր են յուրաքանչյուրի համար։

Դեկտեմբերի 22-ին, չխախտելով բազմամյա ավանդույթը, հրաշալի տոնական համերգով և ներկայացմամբ ճանապարհեցինք հին տարին։ Տարեվերջյան հենց այս միջոցառմամբ էլ ավարտվեց Սուրբ ծննդյան միջոցառումների շարքը։ Սա թերևս արեգնազանցիների կողմից ամենասպասված օրն է, երբ համատեղվում են Արեգնազանի սաների, ուսուցիչների, ծնողների և շրջանավարտների ջանքերը՝ այս անգամ արդեն տոնական բեմում։ Հենց նրանք էլ համ ու հոտ տվեցին Ջոն Թոլքինի <<Դարբինը Մեծ Վութթոնից>> պատմվածքին՝ համանուն յուրահատուկ ներկայացմամբ։

Տոնական տրամադրությունը շարունակվեց առավոտից մինչև ուշ երեկո, իսկ մեր տաղանդաշատ սաներն օրը լցրին իրենց երաժշտական ու պարային համարներով։ Երկմաս միջոցառումն ընդմիջվեց մեր իններորդ դասարանցիների կազմակերպած բուֆետով․ նրանք ջանք ու եռանդ չէին խնայել իրենց ձեռքերով պատրաստելու համեղագույն խորտիկներ ու ըմպելիքներ։

Relevant Topics

Սուրբ Ծնունդն Արեգնազանցիների սիրելի տոներից է։ Տարվա ամենակախարդական ու սրտեր ջերմացնող ժամանակն է սա, երբ ձմեռվա ցուրտ օրերի ու երկար գիշերների կիզակետում գտնվող այս տոնը միավորում է մարդկանց՝ կիսելու սրտերի ջերմությունը, վառելու ներքին լույսը։ Կիսամյակն ավարտելուց ու արձակուրդ գնալուց առաջ Արեգնազանցիները հավաքվեցին Համազգային թատրոնում՝ դպրոցական համերգով միմյանց շնորհավորելու։ Ավանդույթի համաձայն՝

Read More

Դեկտեմբերի 21-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ համահայկական ինտելեկտուալ մրցույթ։ Այն երկու մասից էր բաղկացած՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Էրուդիտ կվարտետ» խաղերից։ Մեր թիմն առաջին մասին մասնակցած 17 թիմերից մեկն էր։  Արեգնազանցիները, ճիշտ պատասխանելով 15 հարցի, գրավեցին առաջին հորիզոնականը։ Այս մրցույթին մասնակցությունը հաղթանակից զատ հրաշալի այլ ձեռքբերումներ էլ պարգևեց ընկերության,

Read More

Տոները վալդորֆյան մանկավարժության անբաժանալի մասն են։ Նրանք, իրենց բնույթով լինելով ուրախաբեր, լիացնող, պարգևող, համախմբող, անչափ սպասելի են բոլորի կողմից։ «Արեգնազանի» տոնավաճառն էլ ավանդական տոն է արդեն, որ իր ջերմ միջավայրում համախմբում է ուսուցիչներին, երեխաներին, ծնողներին, հաճախ նաև՝ պարզապես անցորդների։  Այս տարվա տոնավաճառը նոյեմբերի 30-ին էր։ Յուրաքանչյուր դասարան իր յուրահատուկ մթնոլորտն

Read More