2023 թ․-ի դեկտեմբերի 2-ին Գերմանիայի Ուբերլինգեն քաղաքում մեծ տոնավաճառ էր։ Արեգնազանն էլ էր այնտեղ՝ իր ուսուցիչներով ու շրջանավարտներով, գեղեցիկ ստեղծագործություններով ու համեղ կերակուրներով։
Անկախ այն փաստից, որ մասնակցության առաջարկը ստացվել էր նոյեմբերի սկզբին, և մասնակցության որոշումը կայացնելուց հետո պատրաստվելու ժամանակը շատ քիչ էր, Արեգնազանի թիմը փայլուն կատարեց իր գործը: Հայաստանի ուտեստների համն ու հոտը զարմացրին ու հիացրին այցելուներին, բոլորը միաձայն ցանկություն հայտնեցին, որ այն կրկնվի, և հայկական խոհանոցի հետ աշխատանքը այսուհետ մեր դպրոցում ավանդույթ դառնա։