«Ցայգն» իր ստեղծման 4-ամյակն է նշում

Արեգնազանի ավագ դպրոցի աշակերտներից ու շրջանավարտներից կազմված «Ցայգ» հայկական ֆոլկ-ռոք խումբը նշեց իր ստեղծման 4-ամյակը՝ 24.11.2023-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կազմակերպված համերգով։

2019 թվականին մեր ավագ դպրոցում ստեղծված «Ցայգը» ժողովրդական երաժշտություն է մշակում։ 4 տարվա ընթացքում խումբը հասցրել է մի քանի փառատոնի մասնակցել, ինչպես նաև հայկական ժողովրդական երաժշտության ծրագիր ներկայացնել Շվեյցարիայում: Խմբի հիմնադիրն և ղեկավարն է մեր շրջանավարտ և երաժշտության ուսուցիչ Արթուր Աթայանը: 

«Ցայգի» ելույթին անդրադարձել է Հետք լրատվական կայքը։

Relevant Topics

Արեգնազանցիների համար 9-րդ դասարանի ավարտը միայն քննական շրջան չէ, այլև թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար մի շարք նշանակալի իրադարձությունների շրջան։ Իրենց դասարանները 9 տարիների ընթացքում ուղեկցած ուսուցիչները հրաժեշտ են տալիս աշակերտներին, ճանապարհում նրանց ավագ դպրոց։ Եվ դասվարի ու աշակերտների անցած իննամյա ուղին ավարտվում է դեպի Եվրոպա ճամփորդությամբ։ Ճամփորդությունն այդ տևում

Read More

Ապրիլի 26-ից մայիսի 4-ը Արեգնազանի անգլերենի ուսուցիչներ Անի Միրզոյանը և Զարինե Հովհաննիսյանը գտնվում էին Անգլիայում: Նրանք այցելեցին Անգլիայում գործող վալդորֆյան դպրոցներ: Ֆորեսթ Րոուի Միքայել Հոլլ դպրոցը, որտեղ մեր ուսուցիչները դիտեցին բազմաթիվ դասեր տարբեր դասարաններում, հանդիսանում է Անգլիայում հիմնված վալդորֆյան մանկավարժության առաջին դպրոցը: Այցի շրջանակներում նրանք ունեցան դասալսումներ տարբեր դասարաններում, փոխանակեցին

Read More

2023 թ․ի դեկտեմբերի 9-ն արեգնազանցիների տոնավաճառի օրն էր։ Այդ օրը դպրոցը նմանվեց վարպետների յուրահատուկ քաղաքի։ Դասարանները վարպետաց դասեր, ներկայացումներ, համերգներ, խաղեր ու սրճարան են կազմակերպում։ Այս տարի մեր տոնավաճառին մասնակցում էին նաև արցախցի վարպետները։  Մի ամբողջ օր դպրոցի դասասենյակներն ու միջանցքներն անճանաչելիորեն փոխվել էին՝ վերածվելով յուրատեսակ արհեստանոցների ու աշխատանոցների։ Տոնական

Read More