Հոկտեմբերի 20-ից 22-ը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքի Նովալիս վալդորֆյան դպրոցի տարածքում տեղի ունեցավ վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի (ECSWE) հերթական նիստը։ Խորհրդի՝ մեր երկրի անդամներն էին Արա Աթայանն ու Լիլիթ Սարգսյանը։
Եռօրյա նիստում Խորհրդի անդամները փոխանակվեցին իրենց երկրների վալդորֆյան դպրոցների և ասոցիացիաների փորձերով, խնդիրներով ու մարտահրավերներով, ջանացին համատեղ ուժերով գտնել խնդիրների լուծման ուղիներ։