Իր արդեն մոտ երեք տասնամյակների գործունեության ընթացքում Արեգնազան կրթահամալիրն ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ ծառատունկերի, իսկ վերջին տարիներին նաև կազմակերպել ծառատունկ՝ Էյ Թի Փի (Armenian Tree Project) նախագծի հետ համագործակցության շրջանակներում:
2023-ի սեպտեմբերին, Արեգնազանի ուսուցիչներն ու սաներն այս անգամ այցելեցին Կոտայքի մարզի Կարին գյուղում գտնվող տնկարան։ Ժամանակի թելադրանքով փոխվում են նաև ծառատունկի և ծառերի խնամքի մեթոդները: Հետևաբար, տնկարանի աշխատակիցները մեզ մանրամասն ներկայացրեցին նոր մեթոդներն ու բացատրեցին, թե ինչպես են սերմերից աճեցվում հարյուրավոր ծառատեսակներ ու թփեր։