Բասկետբոլ և ոչ միայն

Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan) իր նախագծային շաբաթվա շրջանակներում 2023 թ. մարտի 19-ին Դիլիջանում կազմակերպել էր բասկետբոլային մրցաշար։ Մասնակից դպրոցները երեքն էին՝ Արեգնազան կրթահամալիրը, UWC Dilijan և CIS Armenia դպրոցները։ 

Մրցաշարը բարեգործական էր․ գոյացած հասույթը փոխանցվելու է Ալավերդիի դպրոցներից մեկի բասկետբոլային դաշտի պատուհանների տեղադրմանը։ 

Շատ ուրախ ենք, որ մեր դպրոցի թիմը հաղթեց խաղերում, բայց ավելի ուրախ ենք, որ մրցումից և արդյունքից անկախ՝ օրը հագեցած էր հաճելի ու գեղեցիկ պահերով, նոր ծանոթություններով ու շփումներով, հիշարժան տպավորություններով։ 

Relevant Topics

Սուրբ Ծնունդն Արեգնազանցիների սիրելի տոներից է։ Տարվա ամենակախարդական ու սրտեր ջերմացնող ժամանակն է սա, երբ ձմեռվա ցուրտ օրերի ու երկար գիշերների կիզակետում գտնվող այս տոնը միավորում է մարդկանց՝ կիսելու սրտերի ջերմությունը, վառելու ներքին լույսը։ Կիսամյակն ավարտելուց ու արձակուրդ գնալուց առաջ Արեգնազանցիները հավաքվեցին Համազգային թատրոնում՝ դպրոցական համերգով միմյանց շնորհավորելու։ Ավանդույթի համաձայն՝

Read More

Դեկտեմբերի 21-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ համահայկական ինտելեկտուալ մրցույթ։ Այն երկու մասից էր բաղկացած՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Էրուդիտ կվարտետ» խաղերից։ Մեր թիմն առաջին մասին մասնակցած 17 թիմերից մեկն էր։  Արեգնազանցիները, ճիշտ պատասխանելով 15 հարցի, գրավեցին առաջին հորիզոնականը։ Այս մրցույթին մասնակցությունը հաղթանակից զատ հրաշալի այլ ձեռքբերումներ էլ պարգևեց ընկերության,

Read More

Տոները վալդորֆյան մանկավարժության անբաժանալի մասն են։ Նրանք, իրենց բնույթով լինելով ուրախաբեր, լիացնող, պարգևող, համախմբող, անչափ սպասելի են բոլորի կողմից։ «Արեգնազանի» տոնավաճառն էլ ավանդական տոն է արդեն, որ իր ջերմ միջավայրում համախմբում է ուսուցիչներին, երեխաներին, ծնողներին, հաճախ նաև՝ պարզապես անցորդների։  Այս տարվա տոնավաճառը նոյեմբերի 30-ին էր։ Յուրաքանչյուր դասարան իր յուրահատուկ մթնոլորտն

Read More