2023 թ.ի փետրվարի 15-ին Արեգնազան կրթահամալիրում կազմակերպվեց «Ինչպես աշխատել տարբեր խառնվածք ունեցող աշակերտների հետ» թեմայով դասընթաց։ Այն նախաձեռնվել էր «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի և Արեգնազան կրթահամալիրի համատեղ ջանքերով։ Դասընթացը վարեց Արեգնազանի ուսուցիչ Արա Աթայանը։
Մասնակիցները, որոնք ասոցիացիայի անդամ և ոչ անդամ դպրոցներից մանկավարժներ ու կրթության առաջնորդներ էին, ուսումնասիրեցին մարդու չորս խառնվածքները և մանկավարժությանը ստեղծագործաբար մոտենալու համար տվյալ խառնվածքների հետ աշխատելու հնարավորությունները։