Այս տարի ևս տոնեցինք Տրնդեզը (Տերնտես, Տյառնընդառաջ) և, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փետրվարի 13-ին դպրոցում ուրախ և տոնական մթնոլորտ էր:
Դպրոցի բակում վառված մեծ խարույկը, հայկական դհոլ-զուռնայի ուրախ ու ոգևորող հնչյուններն իրենց շուրջն էին հավաքել բոլոր-բոլորին:
Արեգնազանի աշակերտ-ուսուցիչներով շուրջպար բռնեցինք, երգեցինք ու կրակի վրայով ցատկեցինք: Իսկ փոքրիկներին ցատկել օգնեցին ավագ դպրոցի իրենց ընկերները: Ձեռք ձեռքի տված՝ բարով ու սիրով ճանապարհեցինք ձմեռը և պարտրաստվեցինք դիմավորել նոր գարունը։
Ու երգեցինք՝
«Տրընդեզ փեշդ վառե,
Որ ազատվես օձե չարե։
Տրընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես։»