Թատերական տեսանկյունից այս տարեվերջը հագեցած էր ու շա՜տ բազմազան։ Համազգային թատրոնի ուսանողական բեմից ցուցադրվեցին 12-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների ներկայացումները, Փոքր Թատրոնի բեմից փայլեցին 2-րդ դասարանի ժիր փոքրիկները, 5-րդ դասարանցիները, 10բ-ն անգլալեզու «Մարդկային կատակերգությունը» հանձնեց հանդիսատեսի դատին, իսկ 10ա դասարանը բոլորին հուզեց իր «Խորիստները» ներկայացմամբ։ 8բ դասարանն ամռան կեսին բոհեմյան թատրոնի բեմը լցրեց շեքսպիրյան շնչով։
Իսկ ամենից սրտաշարժը մեր բուժմանկավարժական խմբի «Սանասար և Բաղդասար» ներկայացումն էր։


