11-րդ դասարանի նախագծեր

11-րդ դասարանի նախագծերը կարևոր բաղադրիչն են «Արեգնազան»-ի ավագ դպրոցի։ Յուրաքանչյուր աշակերտ, ընտրելով իրեն իրապես հետաքրքրող որևէ թեմա, սկսում է դրա շրջանակներում իրականացնել իր անհատական նախագիծը՝ սովորելով համապատասխան հարցադրումներ անել, հետազոտություններ իրականացնել, մասնագետների հետ հաղորդակցվել, խոչընդոտներ հաղթահարել, որպեսզի կյանքի կոչի իր գաղափարը։ Նախագծերի իրականացումը պարզապես առաջադրանք չէ, այն նախաձեռնողականության, հետևողականության ու պատասխանատվության վարժանք է, հասուն կյանքին գործնականորեն մոտենալու ուղի։ 

Մայիսի 25-29 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Խուլերի Սոցիալական Մշակույթի և Սպորտի Պալատի բեմից 11-րդցիներն արդեն կրտսեր ու ավագ ընկերների, ծնողների և ուսուցիչների «դատին հանձնեցին» իրենց մեկ տարվա աշխատանքի արդյունքը՝ ֆիլմեր, ազգային տարազներ, նկարներ, երաժշտական ստեղծագործություններ ու ճարտարապետական նախագծեր։

Այդ օրերն իսկապես հագեցած էին էմոցիաներով, հիացմունքի և հուզմունքի դրսևորումներով, ծափերով, քաջալերող ու բարի խոսքերով։

 

Relevant Topics

Թատերական տեսանկյունից այս տարեվերջը հագեցած էր ու շա՜տ բազմազան։ Համազգային թատրոնի ուսանողական բեմից ցուցադրվեցին 12-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների ներկայացումները, Փոքր Թատրոնի բեմից փայլեցին 2-րդ դասարանի ժիր փոքրիկները, 5-րդ դասարանցիները, 10բ-ն անգլալեզու «Մարդկային կատակերգությունը» հանձնեց հանդիսատեսի դատին, իսկ 10ա դասարանը բոլորին հուզեց իր «Խորիստները» ներկայացմամբ։ 8բ դասարանն ամռան կեսին բոհեմյան

Կարդալ Ավելին

Գյուղատնտեղական պրակտիկաները 7-րդ դասարանցիներին առաջին անգամ հնարավորություն են տալիս դպրոցական սովորական միջավայրից դուրս և բնության գրկում միասին ապրել, աշխատել և կիսել առօրյա հոգսերը կիսել։ Հողի, բույսերի և կենդանիների հետ շփումը, ինչպես նաև համատեղ կենցաղի կազմակերպումը՝ միասին աշխատելը, իրար մասին հոգ տանելը, օրերը միասին սկսելն ու ավարտելը, ձևավորում են պատասխանատվություն, ինքնուրույնություն

Կարդալ Ավելին

10-րդ դասարանի աշակերտներն ընկղմվում են օրգանական գյուղատնտեսության մեջ։ Ուղղորդվելով մասնագետների կողմից և աշխատելով նրանց հետ՝ պատանիները մասնակցում են տնկման, մշակման գործընթացներին և միաժամանակ բացահայտում են հողի, բույսերի, կենդանիների, մարդկանց և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը։    «Արեգնազան»ի 10ա դասարանն իր գյուղատնտեսական պրակտիկան անցկացրեց Լոռվա գեղատեսիլ Մարգահովիտ գյուղում հունիսի 14-21-ը։  Իսկ հունիսի 6-15 ընկած

Կարդալ Ավելին