«Արեգնազանի» 30-ամյակը Երազանքից իրականություն․ 30 տարվա աճի ճանապարհ

«Արեգնազանի» համար այս ապրիլն առանձնահատուկ ամիս էր, գարունն՝ առանձնահատուկ գարուն․ նշում էինք 30 տարի առաջ առաջին անգամ ցանած և այդուհետ անընդհատ ցանվող սերմերի ծիլը, աճը, ծաղկումն ու պտղաբերումը։ 3 տասնամյակ շարունակ վալդորֆյան մանկավարժությունը՝ մարդու համակողմանի զարգացումը սնուցող այս արվեստը, ապրում է մեր հայրենիքում, գործում, պտուղներ տալիս երջանիկ մանուկների, հարցասեր պատանիների և գիտակից ու շարունակաբար կրթվող, ինքնակրթվող ու կառուցող երիտասարդների տեսքով։ 

2025 թ․ ապրիլի 13-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ջերմ ու սիրուն հանդիպման վայր էր դարձել ուսուցիչների, աշակերտների, ծնողների, շրջանավարտների և դպրոցի բարեկամների համար։ Բեմում 3 ժամ շարունակ իրար էին հյուսվում տարբեր դասարանների ելույթներն ու իր մուրազին հասնել կամեցող և հանուն դրա փորձություններով լի ճանապարհ անցնող արքայազնի մասին հեքիաթը։ Իսկ նախասրահում ցուցադրված էին աշակերտների՝ տարբեր տարիների ընթացքում արհեստների ու արվեստերի դասերին արված աշխատանքները, ուսուցիչների հրապարակումները։ Երեկոն անցավ ջերմորեն, հրաշալի տրամադրությամբ և դպրոցի ամբողջական ու գեղեցիկ պատկերի հայեցմամբ։ 

Վալդորֆյան դպրոց Հայաստանում ստեղծելու՝ 30 տարի առաջ հայտնակերպված ու մարմին առած պատկերն այժմ կայացած ու գործուն օրգանիզմ է, որ ջանք ու եռանդ չի խնայում նոր սերունդների ներշնչանքի աղբյուրը սնուցելու համար։  Եվ ապագան սկսվում է այստեղ ու հիմա․ 30 տարին միայն սկիզբն է։

Relevant Topics

Ուրախությամբ հայտնում ենք, որ Քասախում «Արեգնազան» կրթահամալիրի նոր մասնաշենքի կառուցման համար ներկայացված ճարտարապետական հինգ նախագծերի առաջարկներից դպրոցը կատարել է իր ընտրությունը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել ճարտարապետ, դպրոցի շրջանավարտ և ծնող Գրիգոր Բաբաջանյանի կողմից ներկայացված նախագիծը։ Նախագծի համահեղինակն է ճարտարապետ Հասմիկ Բաբայանը։ Դեռևս 2025թ. աշնանը դպրոցի նոր մասնաշենքի համար հայտարարվել էր

Կարդալ Ավելին

Բարեկենդանի դիմակահանդեսը «Արեգնազան»-ի տարվա ռիթմերի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի։  Դիմակահանդեսը խորհրդանիշ է։ Այն միայն գունագեղ և ուրախ միջոցառում չէ, այլ մանկավարժական անհրաժեշտ օղակ՝ երեխայի զարգացման ու դրսևորումների հետ սերտորեն և խորքային կերպով կապված։  Ձմռան խորքային ապրումները կամաց-կամաց իրենց տեղը զիջում են «բարի կենդանությանը»՝ բնության մեջ արթնացող ուժերին, լույսին, ջերմությանը,

Կարդալ Ավելին

Տրընդեզ փեշդ վառէ, Որ ազատվես օձէ չարէ Փետրվարի 13-ին և՛ Սարյան փողոցի վրա գտնվող մեր մասնաշենքում, և՛ Քասախում Տրնդեզն էինք տոնում։ Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունների կազմակերպումը: Կրակի տաքացնող, ցուրտը ցրող, բայց նաև զտող ու մաքրագործող հատկությունն այս օրվա հիմնական առանցքներից է։ Լարախաղացների խաղերը,

Կարդալ Ավելին