Սեպտեմբերի 1-ին մեր դպրոցական համայնքը համախմբվեց՝ նշելու գիտելիքի օրը և ջերմորեն ընդունելու մեր երկու առաջին դասարանների սաներին։ Այդ օրը նրանց աչքերի առաջ բացվեց հեքիաթներով ու գույներով, երաժշտությամբ ու թվերով, ընկերությամբ ու բացահայտումներով լի աշխարհ։
Գիտելիքը միայն տեղեկությունների կուտակում չէ․ այն արթնացնում է հետաքրքրություն, զարգացնում է ինքնուրույն մտածողություն, օգնում է երեխաներին ճանաչելու սեփական էությունն ու շրջապատող աշխարհը։
Թո՜ղ յուրաքանչյուր դաս աշակերտների հոգում սերմանված մի հատիկ դառնա, որը ժամանակի ընթացքում հոգատարության, ջերմության և հետևողական աշխատանքի շնորհիվ կաճի ու կվերածվի խոր ըմռնման և իմաստության։



