Գյուղատնտեղական պրակտիկաները 7-րդ դասարանցիներին առաջին անգամ հնարավորություն են տալիս դպրոցական սովորական միջավայրից դուրս և բնության գրկում միասին ապրել, աշխատել և կիսել առօրյա հոգսերը կիսել։ Հողի, բույսերի և կենդանիների հետ շփումը, ինչպես նաև համատեղ կենցաղի կազմակերպումը՝ միասին աշխատելը, իրար մասին հոգ տանելը, օրերը միասին սկսելն ու ավարտելը, ձևավորում են պատասխանատվություն, ինքնուրույնություն և համայնքային կյանքի առաջին գիտակցված փորձառությունն են։ Այս օրերը կարևոր հիմք են դառնում ավելի բարձր դասարաններում սպասվող խորքային պրակտիկաների համար։
7ա դասարանի պրակտիկան անցավ հունիսի 13-26-ը Շիրակի մարզի Դարիկ գյուղում, իսկ 7բ-ինը՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 5-ը Դարանակում։
Փայտամշակումից մինչև հովվություն ու հողագործություն, շինարարությունից մինչև խոհարարություն. սրանք այն բազմազան հմտություններն են, որոնք ձեռք են բերում մեր երեխաները։ Այն փուլում, երբ երեխաների առաջ կամաց-կամաց բացվում են գիտության դռներն իրենց պատճառահետևանքային կապերով, հողագործությունը դառնում է ներդաշնակ կապող օղակ։ Երեխան ոչ միայն սովորում է, թե ինչպես է սերմը դառնում բույս, այլև ինքն իր գործունեությամբ է նպաստում այդ գործընթացին՝ դա վերածելով յուրօրինակ անձնական փորձի։
![]()

