Գերմանիայի Վիտտեն քաղաքում անցկացվող «Eurythmie Forum» միջազգային փառատոնը համախմբում է տարբեր երկրներից ժամանած վալդորֆյան դպրոցների աշակերտներին և էվրիթմիական խմբերին։ Միջազգային այդ հարթակում ելույթ ունեցավ նաև մեր 11-րդ դասարանը։ Համատեղ փորձերը, ելույթներն ու տարբեր մշակույթների հասակակիցների հետ շփումը մեր աշակերտների համար դառնում են համագործակցության, փոխըմբռնման արժեքավոր փորձառություն։
Այս տարվա մայիսի 3-ից 7-ը կայացած վիտտենյան փառատոնին մեր 11-րդ դասարանի սաները հանդիսատեսին հիացրին «Սասնա Ծռեր» էպոսի «Սանասար և Բաղդասար» ճյուղի իրենց յուրօրինակ մեկնաբանությամբ։


