Տրընդեզ փեշդ վառէ,
Որ ազատվես օձէ չարէ
Փետրվարի 13-ին և՛ Սարյան փողոցի վրա գտնվող մեր մասնաշենքում, և՛ Քասախում Տրնդեզն էինք տոնում։
Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունների կազմակերպումը: Կրակի տաքացնող, ցուրտը ցրող, բայց նաև զտող ու մաքրագործող հատկությունն այս օրվա հիմնական առանցքներից է։ Լարախաղացների խաղերը, ազգային երգն ու պարը, խարույկի վրայից ցատկելն այս տարի ևս անցան ջերմ և ուրախ մթնոլորտում։

