Ամանորյա տոնավաճառ

Մեր դպրոցի ամենասպասված օրերից է Նոր տարվա և Սուրբ Ծննդյան ամենամյա տոնավաճառը, որն այս տարի տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին։ Տոնավաճառի ծրագիրը, ինչպես միշտ, հագեցած էր տարբեր տարիքի ու հետաքրքրության այցելուների համար նախատեսված բաղադրիչներով։ Զվարթ խաղեր ու համեղ սրճարան, զարմանահրաշ կրկես ու վարպետաց դասեր, ձեռարվեստի իրերի շուկա ու աշակերտների ցանած-հնձած-աղացած ցորենից պատրաստված անուշաբույր հաց։ Սա անմոռանալի տոն էր դպրոցի աշակերտների համար։ Ավանդաբար, Սուրբ ծննդյան տոնավաճառից հավաքված գումարը դպրոցն ուղղում է անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը: Այս տարին ևս բացառություն չէր: Հավաքված գումարով ձեռք բերվեցին և ավագ դպրոցի դասարաններում տեղադրվեցին թվային պրոյեկտորներ:

Relevant Topics

Թատերական տեսանկյունից այս տարեվերջը հագեցած էր ու շա՜տ բազմազան։ Համազգային թատրոնի ուսանողական բեմից ցուցադրվեցին 12-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների ներկայացումները, Փոքր Թատրոնի բեմից փայլեցին 2-րդ դասարանի ժիր փոքրիկները, 5-րդ դասարանցիները, 10բ-ն անգլալեզու «Մարդկային կատակերգությունը» հանձնեց հանդիսատեսի դատին, իսկ 10ա դասարանը բոլորին հուզեց իր «Խորիստները» ներկայացմամբ։ 8բ դասարանն ամռան կեսին բոհեմյան

Կարդալ Ավելին

Գյուղատնտեղական պրակտիկաները 7-րդ դասարանցիներին առաջին անգամ հնարավորություն են տալիս դպրոցական սովորական միջավայրից դուրս և բնության գրկում միասին ապրել, աշխատել և կիսել առօրյա հոգսերը կիսել։ Հողի, բույսերի և կենդանիների հետ շփումը, ինչպես նաև համատեղ կենցաղի կազմակերպումը՝ միասին աշխատելը, իրար մասին հոգ տանելը, օրերը միասին սկսելն ու ավարտելը, ձևավորում են պատասխանատվություն, ինքնուրույնություն

Կարդալ Ավելին

10-րդ դասարանի աշակերտներն ընկղմվում են օրգանական գյուղատնտեսության մեջ։ Ուղղորդվելով մասնագետների կողմից և աշխատելով նրանց հետ՝ պատանիները մասնակցում են տնկման, մշակման գործընթացներին և միաժամանակ բացահայտում են հողի, բույսերի, կենդանիների, մարդկանց և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը։    «Արեգնազան»ի 10ա դասարանն իր գյուղատնտեսական պրակտիկան անցկացրեց Լոռվա գեղատեսիլ Մարգահովիտ գյուղում հունիսի 14-21-ը։  Իսկ հունիսի 6-15 ընկած

Կարդալ Ավելին