«Կամուրջներ կառուցելով»․ Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի (ECSWE) նիստ

Հոկտեմբերի 24֊ից 26֊ը տեղի ունեցավ Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի (ECSWE) հերթական հավաքը, որին մեր դպրոցից մասնակցում էր Լիլիթ Սարգսյանը։

Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհուրդը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է` բաղկացած 27 երկրների վալդորֆյան դպրոցների միություններից կամ առանձին դպրոցներից, որոնց թվում է նաև «Արեգնազան»֊ը։ 

Կազմակերպության անդամները հանդիպում են տարվա մեջ 3 անգամ տարբեր երկրների վալդորֆյան դպրոցներում։ Այս անգամ հավաքի վայրը Լատվիայի Ադաժի շրջանի վալդորֆյան դպրոցն էր։

Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց ներկայացնել իրենց միությունների ու դպրոցների կազմակերպական, քաղաքական, իրավական, կրթական միջավայրերի զարգացումները, փոխանակվել փորձով, համատեղ ծրագրեր մշակել ու պլանավորել դրանց իրականացումը։

Խորհրդի նախագծերից է HERMMES-ը, որը միտված է մեդիագրագիտության ձևավորմանը` աշակերտների տարիքային առանձնահատկություններին ու զարգացումային փուլերին  համապատասխան։ HERMMES նախագծի շրջանակներում կրթական հերթական հանդիպումների շարքն այս տարի մեկնարկում է նոյեմբերի 4֊ին։ Դրանց կարող են մասնակցել ուսուցիչներ, ծնողներ, կրթության ոլորտի փորձագետներ, դպրոցների ղեկավարներ, հետաքրքրված այլ անձինք։ Մասնակցությունն անվճար է։
Գրանցումն այստեղ`

HERMMES IN ACTION_learning journey_flyer_v03

Relevant Topics

Զարգացող տեխնոլոգիաները օրեցօր ավելի մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում՝ փոխելով աշխատելու, սովորելու, ստեղծագործելու և աշխարհը ճանաչելու մեր եղանակները։ Բայց տեխնոլոգիական այս աննախադեպ առաջընթացը մեզ կանգնեցնում է մի էական հարցի առաջ՝ ինչպե՞ս օգտվել նոր հնարավորություններից՝ միաժամանակ պահպանելով մարդու ինքնուրույն մտածելու, դատելու և ստեղծագործելու կարողությունը։ Այս հարցերի շուրջ հոկտեմբերի 17-ին Շանթ

Կարդալ Ավելին

Սեպտեմբերի 1-ին մեր դպրոցական համայնքը համախմբվեց՝ նշելու գիտելիքի օրը և ջերմորեն ընդունելու մեր երկու առաջին դասարանների սաներին։ Այդ օրը նրանց աչքերի առաջ բացվեց հեքիաթներով ու գույներով, երաժշտությամբ ու թվերով, ընկերությամբ ու բացահայտումներով լի աշխարհ։  Գիտելիքը միայն տեղեկությունների կուտակում չէ․ այն արթնացնում է հետաքրքրություն, զարգացնում է ինքնուրույն մտածողություն, օգնում է երեխաներին

Կարդալ Ավելին

Թատերական տեսանկյունից այս տարեվերջը հագեցած էր ու շա՜տ բազմազան։ Համազգային թատրոնի ուսանողական բեմից ցուցադրվեցին 12-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների ներկայացումները, Փոքր Թատրոնի բեմից փայլեցին 2-րդ դասարանի ժիր փոքրիկները, 5-րդ դասարանցիները, 10բ-ն անգլալեզու «Մարդկային կատակերգությունը» հանձնեց հանդիսատեսի դատին, իսկ 10ա դասարանը բոլորին հուզեց իր «Խորիստները» ներկայացմամբ։ 8բ դասարանն ամռան կեսին բոհեմյան

Կարդալ Ավելին