Հյուրեր Գերմանիայից

«Արեգնազան»-ում առօրյան միշտ էլ բովանդակալից է։ Բայց այն դառնում է է՛լ ավելի հետաքրքիր, երբ հանդիպում և իրար են ճանաչում տարբեր մշակույթներ։ 

Հոկտեմբերի սկզբից մեր դպրոցը հյուրընկալեց Բեռլինի տարբեր վալդորֆյան դպրոցներից ժամանած աշակերտների։ Սա գերմանացի աշակերտների պատասխան այցն էր Հայաստան։ Մեր աշակերտները դեռ անցյալ տարվա ամռանն էին եղել Բեռլինում։

Երևանում համատեղ դասերն ու գործունեությունը համեմվում էին երգերով ու պարերով, անմոռանալի էքսկուրսիաներով։ Իսկ մեր աշակերտների համար սա հրաշալի փորձ էր՝ գերմաներենով շփվելու հենց լեզվակիրների հետ։ 

Relevant Topics

Տրընդեզ փեշդ վառէ, Որ ազատվես օձէ չարէ Փետրվարի 13-ին և՛ Սարյան փողոցի վրա գտնվող մեր մասնաշենքում, և՛ Քասախում Տրնդեզն էինք տոնում։ Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունների կազմակերպումը: Կրակի տաքացնող, ցուրտը ցրող, բայց նաև զտող ու մաքրագործող հատկությունն այս օրվա հիմնական առանցքներից է։ Լարախաղացների խաղերը,

Կարդալ Ավելին