7բ դասարանի «Պատմություն» առարկայի ամփոփումը «Արգոնավորդներ»-ը պիեսի բեմականացմամբ

2025 թ․-ի հոկտեմբերին «Արեգնազան» կրթահամալիրի 7բ դասարանը Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կրկին անգամ բեմ բարձրացրեց «Արգոնավորդները» թատերախաղը, որի առաջին տարբերակն անցած տարեշրջանի ավարտին՝ 6-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում, արդեն երկու անգամ հանձնել էր հանդիսատեսի դատին։ Դասարանը իր ներկայացումը նաև տարավ Գյումրի և ներկայացրեց այնտեղի հանդիսատեսին։

Ներկայացումը դասարանի փորձն էր՝ բեմում վերակենդանացնելու հին հունական աշխարհի մշակութային տարբեր տարրերը, որպեսզի աշակերտները ձևավորեն հարգանք տվյալ մշակույթի հանդեպ և հնարավորություն ունենան ընկղմվել ժամանակի մշակույթի, տրամադրության ու կենցաղի մեջ, ինչը նրանք ուսումնասիրել էին 6-րդ դասարանի պատմության դասերի ընթացքում։  

Թատերախաղի բեմանակացման համար կիրառվել են հունական հեքզոմետր (խոսքի պոետիկ չափ), ծիսական և ժողովրդական պարեր, էվռիթմիական համարներ, հին հունարեն երգ և այլն։ Պիեսն ամբողջությամբ (թե՛ տեքստը, թե՛ տեսարանների լուծումները) նոր է, գրվել և մշակվել է աշակերտների մասնակցությամբ երկու ամիս տևած փորձերի և նախապատրաստական աշխատանքների ընթացքում։

Relevant Topics

Զարգացող տեխնոլոգիաները օրեցօր ավելի մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում՝ փոխելով աշխատելու, սովորելու, ստեղծագործելու և աշխարհը ճանաչելու մեր եղանակները։ Բայց տեխնոլոգիական այս աննախադեպ առաջընթացը մեզ կանգնեցնում է մի էական հարցի առաջ՝ ինչպե՞ս օգտվել նոր հնարավորություններից՝ միաժամանակ պահպանելով մարդու ինքնուրույն մտածելու, դատելու և ստեղծագործելու կարողությունը։ Այս հարցերի շուրջ հոկտեմբերի 17-ին Շանթ

Կարդալ Ավելին

Սեպտեմբերի 1-ին մեր դպրոցական համայնքը համախմբվեց՝ նշելու գիտելիքի օրը և ջերմորեն ընդունելու մեր երկու առաջին դասարանների սաներին։ Այդ օրը նրանց աչքերի առաջ բացվեց հեքիաթներով ու գույներով, երաժշտությամբ ու թվերով, ընկերությամբ ու բացահայտումներով լի աշխարհ։  Գիտելիքը միայն տեղեկությունների կուտակում չէ․ այն արթնացնում է հետաքրքրություն, զարգացնում է ինքնուրույն մտածողություն, օգնում է երեխաներին

Կարդալ Ավելին

Թատերական տեսանկյունից այս տարեվերջը հագեցած էր ու շա՜տ բազմազան։ Համազգային թատրոնի ուսանողական բեմից ցուցադրվեցին 12-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների ներկայացումները, Փոքր Թատրոնի բեմից փայլեցին 2-րդ դասարանի ժիր փոքրիկները, 5-րդ դասարանցիները, 10բ-ն անգլալեզու «Մարդկային կատակերգությունը» հանձնեց հանդիսատեսի դատին, իսկ 10ա դասարանը բոլորին հուզեց իր «Խորիստները» ներկայացմամբ։ 8բ դասարանն ամռան կեսին բոհեմյան

Կարդալ Ավելին