10-րդ դասարանի աշակերտներն ընկղմվում են օրգանական գյուղատնտեսության մեջ։ Ուղղորդվելով մասնագետների կողմից և աշխատելով նրանց հետ՝ պատանիները մասնակցում են տնկման, մշակման գործընթացներին և միաժամանակ բացահայտում են հողի, բույսերի, կենդանիների, մարդկանց և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը։
«Արեգնազան»ի 10ա դասարանն իր գյուղատնտեսական պրակտիկան անցկացրեց Լոռվա գեղատեսիլ Մարգահովիտ գյուղում հունիսի 14-21-ը։
Իսկ հունիսի 6-15 ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի գողտրիկ Դարանակ գյուղում 10բ դասարանի աշակերտներն էին զարգացնում իրենց համար այն կարևոր հմտությունները, որոնք ձեռք են բերվում գյուղատնտեսական պրակտիկայի արդյունքում։



