Արտադրական պրակտիկան 11-րդցիներին հնարավորություն է տալիս կարևոր փորձառնություններ ձեռք բերել: Աշակերտները մտնում են արտադրական գործընթացի մեջ, որտեղ մարդկային հմտությունները, հումքն ու տեխնիկան համատեղվում են արժեքի ստեղծման համար։ Նրանք ոչ միայն հետևում են գործընթացին, այլ իրապես մասնակցում են դրան, փորձառնությունն ունենում առօրյայում օգտագործվող ապրանքների ստեղծման պրոցեսը հասկանալու, ճանաչելու, դրան մասնակից լինելու։
Այս տարի հունիսի 1-17-ը «Արեգնազան»ի 11-րդցիներն իրենց արտադրական պրակտիկան անցկացրին այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են՝ Կիլիկիա գարեջրի գործարանը, «Կիա-մոթորս» ընկերությունը, «Հայկոլա», «Շառոյան-Սարյան-Հալեպ» ընկերությունները և այլն։
Հատկանշական է, որ որոշ ընկերություններ արդեն դարձել են մեր գործընկերները և պատրաստ են ամեն տարի ընդունել «Արեգնազան»ի սաներին։

