10ա դասարանի փորձի փոխանակման ծրագիրն Իտալիայում

Մարտի 16-ից մինչև մարտի 26-ը մեր դպրոցի 10ա դասարանը գտնվում էր Իտալիայում: Այցը կազմակերպված էր փորձի փոխանակման շրջանակներում, ինչն անչափ կարևոր է այդ տարիքի երեխաների համար՝ մանկավարժական, սոցիալական և մշակութային տեսանկյուններից ելնելով:

Երկշաբաթյա այցի ընթացքում մեր երեխաները ոչ միայն հասցրին այցելել Վենետիկ, Պադուա և Վերոնա քաղաքներ, այլև ունեցան դպրոցական գործունեության համատեղ հագեցած ծրագիր: Նրանք եղան այնպիսի վայրերում, որոնք  համատեղում են պատմությունն ու արդիականությունը։

Մեր երեխաները Հայաստան վերադարձան երջանիկ և տպավորված՝ շարունակելու հայ-իտալական համատեղ ծրագիրն այս անգամ արդեն Երևանում:

Մարտի 26-ից մինչև ապրիլի 1-ը Արեգնազանում հաճելի անցուդարձ էր. իտալացի աշակերտներն ու նրանց ուղեկցող ուսուցիչներն այցելում էին դասարաններ, երգում հայերեն ու մեր աշակերտների հետ պարում հայկական պարեր:

Սա հրաշալի հնարավորություն էր՝ համատեղելու ուսումնական գործընթացն ու   սոցիալ-մշակութային փորձը:

Relevant Topics

Զարգացող տեխնոլոգիաները օրեցօր ավելի մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում՝ փոխելով աշխատելու, սովորելու, ստեղծագործելու և աշխարհը ճանաչելու մեր եղանակները։ Բայց տեխնոլոգիական այս աննախադեպ առաջընթացը մեզ կանգնեցնում է մի էական հարցի առաջ՝ ինչպե՞ս օգտվել նոր հնարավորություններից՝ միաժամանակ պահպանելով մարդու ինքնուրույն մտածելու, դատելու և ստեղծագործելու կարողությունը։ Այս հարցերի շուրջ հոկտեմբերի 17-ին Շանթ

Կարդալ Ավելին

Սեպտեմբերի 1-ին մեր դպրոցական համայնքը համախմբվեց՝ նշելու գիտելիքի օրը և ջերմորեն ընդունելու մեր երկու առաջին դասարանների սաներին։ Այդ օրը նրանց աչքերի առաջ բացվեց հեքիաթներով ու գույներով, երաժշտությամբ ու թվերով, ընկերությամբ ու բացահայտումներով լի աշխարհ։  Գիտելիքը միայն տեղեկությունների կուտակում չէ․ այն արթնացնում է հետաքրքրություն, զարգացնում է ինքնուրույն մտածողություն, օգնում է երեխաներին

Կարդալ Ավելին

Թատերական տեսանկյունից այս տարեվերջը հագեցած էր ու շա՜տ բազմազան։ Համազգային թատրոնի ուսանողական բեմից ցուցադրվեցին 12-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների ներկայացումները, Փոքր Թատրոնի բեմից փայլեցին 2-րդ դասարանի ժիր փոքրիկները, 5-րդ դասարանցիները, 10բ-ն անգլալեզու «Մարդկային կատակերգությունը» հանձնեց հանդիսատեսի դատին, իսկ 10ա դասարանը բոլորին հուզեց իր «Խորիստները» ներկայացմամբ։ 8բ դասարանն ամռան կեսին բոհեմյան

Կարդալ Ավելին