«Արեգնազան»ի ավանդական դիմակահանդես․ ավելին՝ քան գունագեղ ու ուրախ միջոցառում

Բարեկենդանի դիմակահանդեսը «Արեգնազան»-ի տարվա ռիթմերի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի։ 

Դիմակահանդեսը խորհրդանիշ է։ Այն միայն գունագեղ և ուրախ միջոցառում չէ, այլ մանկավարժական անհրաժեշտ օղակ՝ երեխայի զարգացման ու դրսևորումների հետ սերտորեն և խորքային կերպով կապված։ 

Ձմռան խորքային ապրումները կամաց-կամաց իրենց տեղը զիջում են «բարի կենդանությանը»՝ բնության մեջ արթնացող ուժերին, լույսին, ջերմությանը, շարժմանը։ Դիմակահանդեսի կերպարանափոխություններն այս անցումն են խորհրդանշում։ 

Այստեղ դիմակներ կան, անճանաչելիություն, կերպարներ, դրանց փոփոխություն, ինքնադրսևորում, խաղեր, հաղթահարումներ, մրցույթներ, կատակներ ու զվարճանք, ծիծաղ։ Աճող մարդու համար էական բաներ են սրանք։ Եվ ապրվածը տևական հետք է թողնում մարդու կյանքում, որը, սակայն, կարծրացած դրոշմ չէ, այլ՝ տոնի խորհուրդը մարդուն իր կյանքի ընթացքում պարբերաբար հիշեցնող ու թարմացնող փոքրիկ խթան։ 

Բարեկենդանի դիմակահանդեսը նաև համատեղ ժամանց է ջերմ և ուրախ մթնոլորտում։ 

Օրվա վերջում ամեն աշխուժություն հանդարտվում է, գալիս դադարի վիճակի, որը մեկ այլ փուլի մեկնարկ է խորհրդանշում։

Լուսանկարը՝ Սուրեն Ուլիխանյանի

 

Relevant Topics

Ուրախությամբ հայտնում ենք, որ Քասախում «Արեգնազան» կրթահամալիրի նոր մասնաշենքի կառուցման համար ներկայացված ճարտարապետական հինգ նախագծերի առաջարկներից դպրոցը կատարել է իր ընտրությունը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել ճարտարապետ, դպրոցի շրջանավարտ և ծնող Գրիգոր Բաբաջանյանի կողմից ներկայացված նախագիծը։ Նախագծի համահեղինակն է ճարտարապետ Հասմիկ Բաբայանը։ Դեռևս 2025թ. աշնանը դպրոցի նոր մասնաշենքի համար հայտարարվել էր

Կարդալ Ավելին

Տրընդեզ փեշդ վառէ, Որ ազատվես օձէ չարէ Փետրվարի 13-ին և՛ Սարյան փողոցի վրա գտնվող մեր մասնաշենքում, և՛ Քասախում Տրնդեզն էինք տոնում։ Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունների կազմակերպումը: Կրակի տաքացնող, ցուրտը ցրող, բայց նաև զտող ու մաքրագործող հատկությունն այս օրվա հիմնական առանցքներից է։ Լարախաղացների խաղերը,

Կարդալ Ավելին