Ամանորյա տոնավաճառ

Մեր դպրոցի ամենասպասված օրերից է Նոր տարվա և Սուրբ Ծննդյան ամենամյա տոնավաճառը, որն այս տարի տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին։ Տոնավաճառի ծրագիրը, ինչպես միշտ, հագեցած էր տարբեր տարիքի ու հետաքրքրության այցելուների համար նախատեսված բաղադրիչներով։ Զվարթ խաղեր ու համեղ սրճարան, զարմանահրաշ կրկես ու վարպետաց դասեր, ձեռարվեստի իրերի շուկա ու աշակերտների ցանած-հնձած-աղացած ցորենից պատրաստված անուշաբույր հաց։ Սա անմոռանալի տոն էր դպրոցի աշակերտների համար։ Ավանդաբար, Սուրբ ծննդյան տոնավաճառից հավաքված գումարը դպրոցն ուղղում է անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը: Այս տարին ևս բացառություն չէր: Հավաքված գումարով ձեռք բերվեցին և ավագ դպրոցի դասարաններում տեղադրվեցին թվային պրոյեկտորներ:

Relevant Topics

Ուրախությամբ հայտնում ենք, որ Քասախում «Արեգնազան» կրթահամալիրի նոր մասնաշենքի կառուցման համար ներկայացված ճարտարապետական հինգ նախագծերի առաջարկներից դպրոցը կատարել է իր ընտրությունը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել ճարտարապետ, դպրոցի շրջանավարտ և ծնող Գրիգոր Բաբաջանյանի կողմից ներկայացված նախագիծը։ Նախագծի համահեղինակն է ճարտարապետ Հասմիկ Բաբայանը։ Դեռևս 2025թ. աշնանը դպրոցի նոր մասնաշենքի համար հայտարարվել էր

Կարդալ Ավելին

Բարեկենդանի դիմակահանդեսը «Արեգնազան»-ի տարվա ռիթմերի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի։  Դիմակահանդեսը խորհրդանիշ է։ Այն միայն գունագեղ և ուրախ միջոցառում չէ, այլ մանկավարժական անհրաժեշտ օղակ՝ երեխայի զարգացման ու դրսևորումների հետ սերտորեն և խորքային կերպով կապված։  Ձմռան խորքային ապրումները կամաց-կամաց իրենց տեղը զիջում են «բարի կենդանությանը»՝ բնության մեջ արթնացող ուժերին, լույսին, ջերմությանը,

Կարդալ Ավելին

Տրընդեզ փեշդ վառէ, Որ ազատվես օձէ չարէ Փետրվարի 13-ին և՛ Սարյան փողոցի վրա գտնվող մեր մասնաշենքում, և՛ Քասախում Տրնդեզն էինք տոնում։ Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունների կազմակերպումը: Կրակի տաքացնող, ցուրտը ցրող, բայց նաև զտող ու մաքրագործող հատկությունն այս օրվա հիմնական առանցքներից է։ Լարախաղացների խաղերը,

Կարդալ Ավելին