Ամանորյա տոնավաճառ

Մեր դպրոցի ամենասպասված օրերից է Նոր տարվա և Սուրբ Ծննդյան ամենամյա տոնավաճառը, որն այս տարի տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին։ Տոնավաճառի ծրագիրը, ինչպես միշտ, հագեցած էր տարբեր տարիքի ու հետաքրքրության այցելուների համար նախատեսված բաղադրիչներով։ Զվարթ խաղեր ու համեղ սրճարան, զարմանահրաշ կրկես ու վարպետաց դասեր, ձեռարվեստի իրերի շուկա ու աշակերտների ցանած-հնձած-աղացած ցորենից պատրաստված անուշաբույր հաց։ Սա անմոռանալի տոն էր դպրոցի աշակերտների համար։ Ավանդաբար, Սուրբ ծննդյան տոնավաճառից հավաքված գումարը դպրոցն ուղղում է անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը: Այս տարին ևս բացառություն չէր: Հավաքված գումարով ձեռք բերվեցին և ավագ դպրոցի դասարաններում տեղադրվեցին թվային պրոյեկտորներ:

Relevant Topics

Զարգացող տեխնոլոգիաները օրեցօր ավելի մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում՝ փոխելով աշխատելու, սովորելու, ստեղծագործելու և աշխարհը ճանաչելու մեր եղանակները։ Բայց տեխնոլոգիական այս աննախադեպ առաջընթացը մեզ կանգնեցնում է մի էական հարցի առաջ՝ ինչպե՞ս օգտվել նոր հնարավորություններից՝ միաժամանակ պահպանելով մարդու ինքնուրույն մտածելու, դատելու և ստեղծագործելու կարողությունը։ Այս հարցերի շուրջ հոկտեմբերի 17-ին Շանթ

Կարդալ Ավելին

Սեպտեմբերի 1-ին մեր դպրոցական համայնքը համախմբվեց՝ նշելու գիտելիքի օրը և ջերմորեն ընդունելու մեր երկու առաջին դասարանների սաներին։ Այդ օրը նրանց աչքերի առաջ բացվեց հեքիաթներով ու գույներով, երաժշտությամբ ու թվերով, ընկերությամբ ու բացահայտումներով լի աշխարհ։  Գիտելիքը միայն տեղեկությունների կուտակում չէ․ այն արթնացնում է հետաքրքրություն, զարգացնում է ինքնուրույն մտածողություն, օգնում է երեխաներին

Կարդալ Ավելին

Թատերական տեսանկյունից այս տարեվերջը հագեցած էր ու շա՜տ բազմազան։ Համազգային թատրոնի ուսանողական բեմից ցուցադրվեցին 12-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների ներկայացումները, Փոքր Թատրոնի բեմից փայլեցին 2-րդ դասարանի ժիր փոքրիկները, 5-րդ դասարանցիները, 10բ-ն անգլալեզու «Մարդկային կատակերգությունը» հանձնեց հանդիսատեսի դատին, իսկ 10ա դասարանը բոլորին հուզեց իր «Խորիստները» ներկայացմամբ։ 8բ դասարանն ամռան կեսին բոհեմյան

Կարդալ Ավելին