«Արեգնազան» կրթահամալիրի երիտասարդ ֆոլկ-համույթի՝ «Դրյադ»ի համերգը

Հին կելտական «Սամայն» տոնի առթիվ հոկտեմբեր 31-ի երեկոյան «Թոնլաբ» ակումբում կայացավ մեր դպրոցի երիտասարդ ֆոլկ համույթի՝ «Դրյադ»-ի անդրանիկ համերգը, որն իր ուրույն ոճով ու կելտական հնչյուններով նշեց բերքահավաքի շրջանի ավարտն ու մեզ դեպի ձմեռ տանող մութ ու երկար գիշերների սկիզբը։

Համույթը ղեկավարում է «Արեգնազան» կրթահամալիրի շրջանավարտ և երաժշտության ուսուցիչ Արթուր Աթայանը, ով հանդիսանում է նաև դպրոցի «Ցայգ» համույթի հիմնադիրը։ «Դրյադ»-ի կազմում նվագում են ավագ դպրոցի աշակերտներ։

Relevant Topics

Զարգացող տեխնոլոգիաները օրեցօր ավելի մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում՝ փոխելով աշխատելու, սովորելու, ստեղծագործելու և աշխարհը ճանաչելու մեր եղանակները։ Բայց տեխնոլոգիական այս աննախադեպ առաջընթացը մեզ կանգնեցնում է մի էական հարցի առաջ՝ ինչպե՞ս օգտվել նոր հնարավորություններից՝ միաժամանակ պահպանելով մարդու ինքնուրույն մտածելու, դատելու և ստեղծագործելու կարողությունը։ Այս հարցերի շուրջ հոկտեմբերի 17-ին Շանթ

Կարդալ Ավելին

Ի՞նչ է փոխվում, երբ երկու շաբաթով քո տանը հյուրընկալվում է մեկ այլ երկրից եկած հասակակիցդ, իսկ դպրոցում կողքիդ նստում է մեկը, ում առօրյան մինչ այդ բոլորովին այլ է եղել։  Ամեն տարի 11-րդ դասարանցիները փոխադարձ այցելություններով հնարավորություն են ստանում ճանաչելու միմյանց առօրյան՝ ոչ թե հեռվից դիտելով, այլ անմիջապես մասնակցելով դրան։ Այս

Կարդալ Ավելին