11-րդ դասարանի ուսումնաարտադրական ու 12-րդ դասարանի սոցիալական պրակտիկան

«Արեգնազանում» հունիսն ամենասպասված ամիսն ամիս է ոչ միայն այն պատճառով, որ այն ուսումնական տարվա ավարտն է, այլ նաև այն պատճառով, որ ամբողջ տարվա ընթացքում մեր աշակերտներն իրենց ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն են ստանում:

Հունիսի սկզբից մեր 11-րդ դասարանի աշակերտներն իրենց ուսումնա-արտադրական պրակտիկան անցկացրին այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են՝  «Արևահաց», «Հալեպ», «Կիլիկա» գարեջրի գործարան , ZGST կարի արտադրամաս, «Ալֆա Վետ» անասնաբուժական կլինիկա, «Զեյթունա» ռեստորան։

 Միևնույն ժամանակ մեր 12-րդ դասարանի աշակերտները, նախքան սիրելի տպրոցին հրաժեշտ տալը, իրենց վերջին ՝ սոցիալական պրակտիկան անցան այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են՝ «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ, «Հուսո Տուն» բարեգործական կենտրոնշ «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն ՀԿ, «Շողիկ» առողջ մանկության և հատուկ մանկավարժության կենտրոն և «Ճախրուկ» հատուկ կարիք ունեցող անձանց աջակցող ՀԿ։

Մեր դպրոցն անչափ կարևորում է պրակտիկաների դերը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս խորացնելու մարդու կարիքների և հարաբերությունների ըմբռնումն ու ապահովում մարդակենտրոն ուսուցում։

 

Relevant Topics

Ուրախությամբ հայտնում ենք, որ Քասախում «Արեգնազան» կրթահամալիրի նոր մասնաշենքի կառուցման համար ներկայացված ճարտարապետական հինգ նախագծերի առաջարկներից դպրոցը կատարել է իր ընտրությունը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել ճարտարապետ, դպրոցի շրջանավարտ և ծնող Գրիգոր Բաբաջանյանի կողմից ներկայացված նախագիծը։ Նախագծի համահեղինակն է ճարտարապետ Հասմիկ Բաբայանը։ Դեռևս 2025թ. աշնանը դպրոցի նոր մասնաշենքի համար հայտարարվել էր

Կարդալ Ավելին

Բարեկենդանի դիմակահանդեսը «Արեգնազան»-ի տարվա ռիթմերի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի։  Դիմակահանդեսը խորհրդանիշ է։ Այն միայն գունագեղ և ուրախ միջոցառում չէ, այլ մանկավարժական անհրաժեշտ օղակ՝ երեխայի զարգացման ու դրսևորումների հետ սերտորեն և խորքային կերպով կապված։  Ձմռան խորքային ապրումները կամաց-կամաց իրենց տեղը զիջում են «բարի կենդանությանը»՝ բնության մեջ արթնացող ուժերին, լույսին, ջերմությանը,

Կարդալ Ավելին

Տրընդեզ փեշդ վառէ, Որ ազատվես օձէ չարէ Փետրվարի 13-ին և՛ Սարյան փողոցի վրա գտնվող մեր մասնաշենքում, և՛ Քասախում Տրնդեզն էինք տոնում։ Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունների կազմակերպումը: Կրակի տաքացնող, ցուրտը ցրող, բայց նաև զտող ու մաքրագործող հատկությունն այս օրվա հիմնական առանցքներից է։ Լարախաղացների խաղերը,

Կարդալ Ավելին