Օգտագործման պայմաններ

Ներածություն
Օգտվելով Արեգնազան կրթահամալիրի կայքի (www.aregnazanwaldorf.com ) և դրա մաս կազմող նվիրատվության համակարգից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված Օգտագործման պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: 

«Արեգնազան կրթահամալիր» և «Մենք» եզրույթները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված (ՀՎՀՀ 0000000) «Ազատ միջազգային մանկավարժական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` ՀԿ), որը հանդիսանում է կրթահամալիրի սեփականատերը և որը գործում է Սարյան 23, 0002 ք. Երևան հասցեում: «Դուք» եզրույթը վերաբերում է այս Կայքն օգտագործողին կամ այցելուին:

Կայքի բովանդակությունը ներառում է նվիրատվության համար նախատեսված էջ և համապատասխան վճարման համակարգ, որի նպատակն է ֆինանսական օժանդակություն ստանալ ՀԿ-ի կողմից իրականացվող Ծրագրերի համար։

Մեր Գաղտնիության քաղաքականությունը կազմում է սույն Օգտագործման պայմանների անօտարելի մասը։

Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Օգտագործման պայմանները (ինչպես նաև՝ Գաղտնիության քաղաքականությունը)՝ նախքան ձեր կողմից Մեր ծրագրերի իրականացման համար որևէ նվիրատվություն կատարելը։ Խնդրում ենք չօգտագործել Մեր Կայքը և կամ չկատարել նվիրատվություն, եթե չեք կարդացել Օգտագործման պայմանները և կամ համաձայն չեք այստեղ տեղ գտած պայմաններից որևէ մեկին։ Նաև, խնդրում ենք նշված երկու փաստաթղթերում տեղ գտած որևէ դրույթի կամ պայմանի հետ անհամաձայնության դեպքում անմիջապես դադարեցնել Ձեր կողմից Կայքի օգտագործումը։

Օգտագործման պայմանները սահմանված են և մեկնաբանվում են համաձայն ՀՀ օրենսդրության։

Նվիրատվություններ՝ Կայքի միջոցով

Եթե ցանկանում եք Կայքի միջոցով նվիրատվություն կատարել ՀԿ-ի նախագծերին, կարող եք ընտրել հետևյալ երեք ուղղություններից որևէ մեկը.

  1.     Կառուցման ֆոնդ
  2.     Կրթաթոշակի ֆոնդ
  3.     Առաջին անհրաժեշտության ֆոնդ

Ձեր կատարած նվիրատվությունից ՀԿ-ն չի կատարելու որևէ տոկոսային պահում գործառնական ծախսերի համար։ Նվիրաբերված գումարն ամբողջությամբ ուղղվելու է Ձեր կողմից ընտրված նախագծի իրականացմանը։

Կայքի նվիրատվության էջը հնարավորություն է տալիս կատարել միանվագ կամ ամենամսյա նվիրատվություններ՝ Ձեր ընտրած գումարի չափով (նվիրաբերվող գումարի նվազագույն շեմը՝ 3,000 ՀՀԴ և կամ դրա համարժեք արտարժույթը) և Ձեր ընտրած Նախագծի իրականացման համար։

Նվիրատվություն կատարելու համար Դուք կարող եք ընտրել տրամադրել կամ չտրամադրել Ձեր անուն-ազգանունը, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն։ Դուք նաև ունեք հնարավորություն՝ նվիրատվություն կատարելու ուրիշի անունով, որի դեպքում Ձեր նշած անձը ևս կստանա Ձեր նվիրատվության մասին տեղեկացնող էլեկտրոնային նամակ (այն տրամադրած լինելու դեպքում)։ 

Նվիրատվություն կատարելու համար Դուք պետք է առկա տարբերակներից ընտրեք բանկային քարտի Ձեր տարբերակը։ 

«Ձեր հաղորդագրությունը» բաժնում Դուք կարող եք, բայց պարտավոր չեք, գրել հաղորդագրություն՝ ներառյալ այն մասին, թե ինչպես եք ցանկանում, որ Ձեր նվիրատվությունն օգտագործվի։

Վճարման մշակումն իրականացվում է Մեր գործընկեր բանկի կողմից։ 

Սեղմելով https://aregnazanwaldorf.com/donate էջի ամենաներքևում տեղադրված «Կատարել նվիրատվություն» կոճակը, Դուք կուղղորդվեք Մեր գործընկեր բանկի կողմից վերահսկվող վճարման մշակման համապատասխան էջը։ Այնտեղ Ձեզնից կպահանջվի մուտքագրել Ձեր բանկային քարտի տվյալները, որպեսզի վերջնականացնեք վճարումը։

Վճարումը կատարելուց անմիջապես հետո, երբ այն հաջողությամբ ստացվի ՀԿ-ի կողմից, Դուք կստանաք հաստատում՝ ուղղված Ձեր կողմից տրամադրված էլ. փոստի հասցեին (այն տրամադրած լինելու դեպքում)։

Տեղեկությունների հավաստիություն

Դուք հավաստում եք, որ նվիրաբերության ժամանակ կամ դրանից հետո Ձեր կողմից տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են: 

Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն

Երբ Դուք այցելում եք Կայք կամ Մեզ էլեկտրոնային նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք Մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով, Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստանալու մեր էլեկտրոնային հաղորդագրությունները (էլ. փոստի հասցե տրամադրած լինելու դեպքում): 

Կայքում նվիրատվություն կատարած իր նվիրատուներին ՀԿ-ն ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ. 

  •       վճարումը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, իսկ նվիրաբերության հետ կապված խնդրի դեպքում՝ չեղարկման վերաբերյալ ծանուցում,
  •       Այն դեպքում, երբ նվիրատվությունը կատարվում է ուրիշ՝ երրորդ անձի անունով, տվյալ երրորդ անձը ևս ստանում է իր անունից կատարված նվիրատվության իրականացման մասին տեղեկացնող նամակ (վերջինիս էլ. փոստի հասցե տրամադրած լինելու դեպքում)։

Նվիրաբերության հետ կապված տեխնիկական խնդիրներ

Այն դեպքում, երբ առաջանում է Ձեր կողմից Կայք մուտք գործելու և դրա օգտագործման (ներառյալ նվիրատվություն կատարելու) հետ կապված որևէ տեխնիկական խնդիր կամ հարց, Դուք կարող եք կապ հաստատել Մեր գրասենյակի հետ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ donate@waldorf.am  :

Կայքի աշխատանքի ընդհատման և կամ այլ տեխնիկական դժվարությունների առաջացման պատճառով Կայքի կասեցման և կամ դադարեցման դեպքերում Մենք պատասխանատվություն չենք կրում։

 

Կայքի պատասխանատվությունը

Կայքում կատարված Ձեր նվիրաբերությունը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին (այն տրամադրած լինելու դեպքում) Մեր կողմից ուղարկվում է նվիրատվությունը հաստատող էլեկտրոնային նամակ, որում նշված են նվիրատվության բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր, իսկ սույն քաղաքականությունը` «Օգտագործման պայմանները», համարվում է այդ պայմանագրի անբաժանելի մաս: Այդ պահից նվիրատվությունը համարվում է կատարված:

Նվիրատվության կատարումից սկսած՝ Ձեր նվիրաբերած գումարն անցնում է ՀԿ-ի տնօրինության տակ:

ՀԿ-ն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել նվիրաբերությունը ստանալուց հետո, եղել են Մեր վերահսկողությունից դուրս, և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, դրանցից խուսափել կամ հաղթահարել: 

Եթե սույն պայմաններից որևէ մեկը ճանաչվի անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այն կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավերական համարվել:

Կայքում Ձեր կողմից նվիրատվության գործարքը հնարավոր է կատարել միայն այն դեպքում, երբ Դուք ընդունում եք սույն քաղաքականությունում տեղ գտած բոլոր դրույթները։ Այսինքն՝ Կայքի միջոցով նվիրատվություն կատարելով, Դուք ընդունում եք վերոնշյալ բոլոր պայմանները։

Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ ընդմիշտ կամ ժամանակավորապես դադարեցնել Կայքի և դրա մաս կազմող Նվիրատվության էջի հրապարակումը և կամ սպասարկումը: Նման դեպքում Կայքից կամ դրա մի մասից օգտվելու Ձեր հնարավորությունը ինքնաբերաբար կդադարեցվի կամ կկասեցվի:

Մենք կարող ենք նաև դադարեցնել Ձեր մուտքը Կայք և դրա մաս կազմող Նվիրատվության էջը՝ ծանուցմամբ կամ առանց, եթե Մենք (մեր հայեցողությամբ) համարենք, որ դուք խախտել եք սույն Օգտագործման պայմանները կամ այլ կերպ վնաս եք պատճառել կամ կարող եք վնաս պատճառել Մեզ կամ որևէ երրորդ կողմի:

Եթե Դուք համաձայն չեք վերոնշյալ պայմաններից որևէ մեկին, ապա խորհուրդ ենք տալիս չօգտագործել Կայքը, ներառյալ Կայքի նվիրատվության էջը։

Փոփոխություններ Օգտագործման պայմաններում

Մենք մեզ իրավունք ենք վերապահում ըստ անհրաժեշտության ժամանակ առ ժամանակ կատարել փոփոխություններ Կայքի բովանդակության, ինչպես նաև՝ Գաղտնիության քաղաքականության և սույն Օգտագործման պայմաններ նյութերում: Կատարված փոփոխությունները վավեր են համարվում այս Կայքում հրապարակվելու պահից սկսած։