Ի՞նչ լեզվով է կազմակերպվում դասավանդումը “Արեգնազան” կրթահամալիրում։

Ուսումնառության լեզուն մեր դպրոցում հայերենն է։ Մյուս լեզուները (ռուսերեն, գերմաներեն, անգլերեն) դասավանդվում են որպես օտար լեզուներ` ըստ կրթական ծրագրի։

Դպրոցում ո՞ր տարիքից են սկսվում դասավանդվել օտար լեզուներ։

Օտար լեզուների` ռուսերենի և գերմաներենի դասավանդումը մեր դպրոցում մեկնարկում է հենց առաջին դասարանից։ 5֊րդ դասարանից սկսած` մեր աշակերտները սկսում են սովորել նաև անգլերեն։

Տնային աշխատանքներ հանձնարարվու՞մ են։

Մենք ուսուցման մեջ շեշտը դնում ենք դասարանում կատարվող աշխատանքի վրա։ Ամբողջական ուսուցումն արվում է դասարանում դասաժամերի ընթացքում, իսկ տնային աշխատանքներ, եթե հանձնարարվում են, ապա՝ ըստ անհրաժեշտության և կոնկրետ նպատակներով՝ դասարանում սովորածի կրկնություն, անցած նյութի ամրապնդում, ռեֆերատներ և այլն։

Դպրոցում գործո՞ւմ է երկարօրյա։

 Այո։ Դպրոցում երկարօրյան գործում է ժամային երկու տարբերակով` դասերի ավարտից մինչև 16։00 և մինչև 18։00։

Դպրոցն ապահովու՞մ է արդյոք աշակերտների տեղափոխումը։

 Ոչ:

Ճի՞շտ է արդյոք, որ չկան գնահատականներ։

Վալդորֆյան մանկավարժությունը չի առաջնորդվում գնահատման համակարգով։ Մեզ համար առաջնայինը երեխաների մոտ սեր առաջացնելն է ուսման և գիտելիքի կիրառման նկատմամբ, ինչն ինքնին չափելի չէ թվանշանային և կամ քանակական գնահատականով։

Իրականացնու՞մ եք արդյոք ներառական կրթություն։

Մեր դպրոցում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնց ներառումը կախված է տվյալ ժամանակահատվածում առկա ռեսուրսներից։