Ուսումնական տարեսկզբից առաջ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչները պատրաստվում են նոր տարեշրջանին՝ խորացնելով վալդորֆյան մանկավարժության ու երեխայի համակողմանի զարգացման ուղղություններով իրենց աշխատանքները։ Ամառային այս սեմինարը միտված է մեր ուսուցիչների տարիների փորձին և գիտելիքներին նոր ու թարմ շունչ հաղորդելուն, փորձի ու մտքերի ինտենսիվ փոխանակմանը, որպեսզի օրեր անց նրանք ընդունեն իրենց աշակերտներին։
Սույն թվականի օգոստոսի 21-25-ը գեղատեսիլ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցավ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցչական ամառային սեմինարը: Գերմանիայի Դաշնության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և «Ռուդոլֆ Շտայների մանկավարժական արվեստի բարեկամներ» ՀԿ-ի (Freunde der Erziehungskunst Rudolf Steiners) միջնորդությամբ տրամադրված ֆինանսական օժանդակությամբ կազմակերված սեմինարը միտում ունի դառնալու բարի ավանդույթ:
