2023-ի մայիսի 7-ին 11-րդ դասարանը մեկնեց Գերմանիա՝ մասնակցելու Վիտենի էվռիթմիական ամենամյա փառատոնին։ Պատանիները ներկայացնում էին Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը՝ նաև գերմաներեն թարգմանությամբ։
Նախքան Վիտեն հասնելը, դասարանը ելույթներ ունեցավ Շտուտգարտ քաղաքում՝ հատուկ կարիք ունեցող մարդկանց համար, Ուբեռլինգեն քաղաքում՝ ծերանոցում, Անդրեասհոֆում և Վալդորֆյան դպրոցում։
Մայիսի 17-ին սկսվեց Վիտենի փառատոնը։ Արեգնազանցիների ելույթը, որ տեղի ունեցավ մայիսի 20-ին, ուղղակի հիացրեց բոլորին։