Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ տոնակատարություններ

Սուրբ Ծննդյան միջոցառումը մեր դպրոցի չորս հիմնական տոներից է։ Լույս, ջերմություն և ընծաներ ենք միմյանց բերում ձմեռվա այս ցուրտ, խավար ու երկարող գիշերներում։ Դպրոցի հիմնադրման առաջին տարիներից ի վեր ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները միմյանց համար ելույթներ են ունենում՝ տոնական նվագներ ու խաղեր, որոնք յուրահատուկ ու կախարդական նվեր են յուրաքանչյուրի համար։

Դեկտեմբերի 22-ին, չխախտելով բազմամյա ավանդույթը, հրաշալի տոնական համերգով և ներկայացմամբ ճանապարհեցինք հին տարին։ Տարեվերջյան հենց այս միջոցառմամբ էլ ավարտվեց Սուրբ ծննդյան միջոցառումների շարքը։ Սա թերևս արեգնազանցիների կողմից ամենասպասված օրն է, երբ համատեղվում են Արեգնազանի սաների, ուսուցիչների, ծնողների և շրջանավարտների ջանքերը՝ այս անգամ արդեն տոնական բեմում։ Հենց նրանք էլ համ ու հոտ տվեցին Ջոն Թոլքինի <<Դարբինը Մեծ Վութթոնից>> պատմվածքին՝ համանուն յուրահատուկ ներկայացմամբ։

Տոնական տրամադրությունը շարունակվեց առավոտից մինչև ուշ երեկո, իսկ մեր տաղանդաշատ սաներն օրը լցրին իրենց երաժշտական ու պարային համարներով։ Երկմաս միջոցառումն ընդմիջվեց մեր իններորդ դասարանցիների կազմակերպած բուֆետով․ նրանք ջանք ու եռանդ չէին խնայել իրենց ձեռքերով պատրաստելու համեղագույն խորտիկներ ու ըմպելիքներ։

Relevant Topics

Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը՝ գարնանամուտից առաջ: Բարեկենդան բառը ստուգաբանորեն նշանակում է «բարի կենդանություն», այն աղերս է, խնդրանք ու մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից: Այս տոնին հատուկ են ուրախությունն ու զվարճանքը, կյանքի ու բնության նոր սկիզբը միասին և ուրախ դիմավորելը։ Փետրվարի վերջին օրն Արեգնազանում շատ

Read More

Տյառնընդառաջն է՝ ձմռան ավարտն ու գարնան գալուստը խորհրդանշող և պտղաբերության նախագուշակ տոնը։ Այն և՛ հոգևոր, և՛ ծիսական, և՛ ազգային մշակութային նշանակություն ունի։ Արեգնազանցիներն ամեն տարի փետրվարի 14-ին առանձնահատուկ կերպով են սպասում։ Տոնի անմիջական արարողությանը երկար ենք նախապատրաստվում՝ մեր օրերը համեմելով ավանդական երգ ու պարով և ավանդույթներով։ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ

Read More

Դեկտեմբերի 21-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ համահայկական ինտելեկտուալ մրցույթ։ Այն երկու մասից էր բաղկացած՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Էրուդիտ կվարտետ» խաղերից։ Մեր թիմն առաջին մասին մասնակցած 17 թիմերից մեկն էր։  Արեգնազանցիները, ճիշտ պատասխանելով 15 հարցի, գրավեցին առաջին հորիզոնականը։ Այս մրցույթին մասնակցությունը հաղթանակից զատ հրաշալի այլ ձեռքբերումներ էլ պարգևեց ընկերության,

Read More