Տրնդեզը Արեգնազանում

Տրընդեզ փեշդ վառէ,

Որ ազատվես օձէ չարէ

Փետրվարի 13-ին և՛ Սարյան փողոցի վրա գտնվող մեր մասնաշենքում, և՛ Քասախում Տրնդեզն էինք տոնում։

Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունների կազմակերպումը: Կրակի տաքացնող, ցուրտը ցրող, բայց նաև զտող ու մաքրագործող հատկությունն այս օրվա հիմնական առանցքներից է։ Լարախաղացների խաղերը, ազգային երգն ու պարը, խարույկի վրայից ցատկելն այս տարի ևս անցան ջերմ և ուրախ մթնոլորտում։

Relevant Topics

Մեր դպրոցի ամենասպասված օրերից է Նոր տարվա և Սուրբ Ծննդյան ամենամյա տոնավաճառը, որն այս տարի տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին։ Տոնավաճառի ծրագիրը, ինչպես միշտ, հագեցած էր տարբեր տարիքի ու հետաքրքրության այցելուների համար նախատեսված բաղադրիչներով։ Զվարթ խաղեր ու համեղ սրճարան, զարմանահրաշ կրկես ու վարպետաց դասեր, ձեռարվեստի իրերի շուկա ու աշակերտների ցանած-հնձած-աղացած ցորենից

Կարդալ Ավելին