Մեր դպրոցի ամենասպասված օրերից է Նոր տարվա և Սուրբ Ծննդյան ամենամյա տոնավաճառը, որն այս տարի տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին։ Տոնավաճառի ծրագիրը, ինչպես միշտ, հագեցած էր տարբեր տարիքի ու հետաքրքրության այցելուների համար նախատեսված բաղադրիչներով։ Զվարթ խաղեր ու համեղ սրճարան, զարմանահրաշ կրկես ու վարպետաց դասեր, ձեռարվեստի իրերի շուկա ու աշակերտների ցանած-հնձած-աղացած ցորենից պատրաստված անուշաբույր հաց։ Սա անմոռանալի տոն էր դպրոցի աշակերտների համար։ Ավանդաբար, Սուրբ ծննդյան տոնավաճառից հավաքված գումարը դպրոցն ուղղում է անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը: Այս տարին ևս բացառություն չէր: Հավաքված գումարով ձեռք բերվեցին և ավագ դպրոցի դասարաններում տեղադրվեցին թվային պրոյեկտորներ:

