«Արեգնազան» կրթահամալիրի երիտասարդ ֆոլկ-համույթի՝ «Դրյադ»ի համերգը

Հին կելտական «Սամայն» տոնի առթիվ հոկտեմբեր 31-ի երեկոյան «Թոնլաբ» ակումբում կայացավ մեր դպրոցի երիտասարդ ֆոլկ համույթի՝ «Դրյադ»-ի անդրանիկ համերգը, որն իր ուրույն ոճով ու կելտական հնչյուններով նշեց բերքահավաքի շրջանի ավարտն ու մեզ դեպի ձմեռ տանող մութ ու երկար գիշերների սկիզբը։

Համույթը ղեկավարում է «Արեգնազան» կրթահամալիրի շրջանավարտ և երաժշտության ուսուցիչ Արթուր Աթայանը, ով հանդիսանում է նաև դպրոցի «Ցայգ» համույթի հիմնադիրը։ «Դրյադ»-ի կազմում նվագում են ավագ դպրոցի աշակերտներ։

Relevant Topics

Տրընդեզ փեշդ վառէ, Որ ազատվես օձէ չարէ Փետրվարի 13-ին և՛ Սարյան փողոցի վրա գտնվող մեր մասնաշենքում, և՛ Քասախում Տրնդեզն էինք տոնում։ Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունների կազմակերպումը: Կրակի տաքացնող, ցուրտը ցրող, բայց նաև զտող ու մաքրագործող հատկությունն այս օրվա հիմնական առանցքներից է։ Լարախաղացների խաղերը,

Կարդալ Ավելին