Հոկտեմբերի 24֊ից 26֊ը տեղի ունեցավ Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի (ECSWE) հերթական հավաքը, որին մեր դպրոցից մասնակցում էր Լիլիթ Սարգսյանը։
Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհուրդը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է` բաղկացած 27 երկրների վալդորֆյան դպրոցների միություններից կամ առանձին դպրոցներից, որոնց թվում է նաև «Արեգնազան»֊ը։
Կազմակերպության անդամները հանդիպում են տարվա մեջ 3 անգամ տարբեր երկրների վալդորֆյան դպրոցներում։ Այս անգամ հավաքի վայրը Լատվիայի Ադաժի շրջանի վալդորֆյան դպրոցն էր։
Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց ներկայացնել իրենց միությունների ու դպրոցների կազմակերպական, քաղաքական, իրավական, կրթական միջավայրերի զարգացումները, փոխանակվել փորձով, համատեղ ծրագրեր մշակել ու պլանավորել դրանց իրականացումը։
Խորհրդի նախագծերից է HERMMES-ը, որը միտված է մեդիագրագիտության ձևավորմանը` աշակերտների տարիքային առանձնահատկություններին ու զարգացումային փուլերին համապատասխան։ HERMMES նախագծի շրջանակներում կրթական հերթական հանդիպումների շարքն այս տարի մեկնարկում է նոյեմբերի 4֊ին։ Դրանց կարող են մասնակցել ուսուցիչներ, ծնողներ, կրթության ոլորտի փորձագետներ, դպրոցների ղեկավարներ, հետաքրքրված այլ անձինք։ Մասնակցությունն անվճար է։
Գրանցումն այստեղ`
