Սեպտեմբերի 1-ը մշտապես սիրելի ու սպասելի է արեգնազանցիների համար՝ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների։ Յուրաքանչյուր աշակերտ ասես մի նոր շեմ հատի, մի նոր փուլ սկսի իր կյանքում՝ լի նորի ճանաչողությամբ, փորձառնությամբ, արկածների սպասումներով։ Սա իրական տոն է «Արեգնազան»-ում։
Օրվա ամենանշանակալի իրադարձությունը ողջ դպրոցի համար առաջին դասարանցիներին դիմավորելն է։ Փոքրիկներն ավագ դասարանցիների և իրենց դասվարների ուղեկցությամբ անցնում են բոլոր դասարանների կազմած կանաչ կամարի տակով և մտնում իրենց առաջին դասասենյակները, որտեղից և սկսվում է դպրոցական ուղին։
Բարի երթ…

