9֊րդ դասարանցիների եվրոպական ճամփորդությունները

Մեր դպրոցի շատ սիրելի ավանդույթներից է 9֊րդցիների եվրոպական ճամփորդությունը։ Դասվարն ու դասարանը, ավարտելով դպրոցական կյանքի իննամյա շրջանը, այն պսակում են համատեղ ճամփորդությամբ։ Այս ճամփորդության նպատակն է նաև բացահայտել այլ աշխարհ ու մշակույթ, գործընկեր դպրոցներին ու այլուր ներկայացնել մեր ազգային մշակույթը, դպրոցում արված աշխատանքը։

Եվ ահա այս ավանդույթի շրջանակներում 2025 թվականի հուլիսին մեր երկու 9֊րդ դասարանները կատարեցին դեպի Եվրոպա առանձին դասարանային ճամփորդություններ։ 

9ա դասարանն այցելեց Գերմանիայի մի շարք քաղաքներ, բազում ելույթներով հանդես եկավ գերմանական վալդորֆյան դպրոցներում։ Այցելեց նաև Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք, որտեղ հյուրընկալվեց հայկական համայնքի մոտ, և որտեղ նույնպես հանդես եկավ հայկական մշակույթի տարածմամբ։ 

9բ դասարանը նույնպես այցելեց Գերմանիայի մի շարք քաղաքներ և Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք` վալդորֆյան դպրոցներում հանդես գալով էվռիթմիական ներկայացումներով ու ազգային երգերով։ Դասարանի հագեցած ճամփորդության եզրափակումը տեղի ունեցավ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։

Relevant Topics

Տրընդեզ փեշդ վառէ, Որ ազատվես օձէ չարէ Փետրվարի 13-ին և՛ Սարյան փողոցի վրա գտնվող մեր մասնաշենքում, և՛ Քասախում Տրնդեզն էինք տոնում։ Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունների կազմակերպումը: Կրակի տաքացնող, ցուրտը ցրող, բայց նաև զտող ու մաքրագործող հատկությունն այս օրվա հիմնական առանցքներից է։ Լարախաղացների խաղերը,

Կարդալ Ավելին