10-րդ դասարանի գյուղատնտեսական պրակտիկան Մարգահովիտում

Արեգնազան կրթահամալիրի 10-րդ դասարանի սաներն իրենց գյուղատնտեսական պրակտիկայի շրջանակներում, հունիսի 2-ին ուղևորվեցին գեղատեսիլ Մարգահովիտ: Պրակտիկան կազմակերպվում և իրականացվում է ATP Armenia կազմակերպության հետ համատեղ:  

Մեկ շաբաթ տևած պրակտիկայի ընթացքում մեր աշակերտները ներգրավվեցին   կազմակերպության աշխատանքային առօրյային: Նրանք նաև ստացան մարդկային և մասնագիտական աջակցություն, ձեռք բերեցին գործնական նոր և արժեքավոր գիտելիքներ ու հմտություններ: Սա մեր աշակերտների համար նոր հորիզոններ բացելու հրաշալի հնարավորություն էր: 

Արդեն մի քանի տարի է՝ «Արեգնազան» կրթահամալիրը սերտորեն համագործակցում է ATP Armenia կազմակերպության հետ, և 10-րդ դասարանի գյուղատնտեսական պրակտիկան Մարգահովտում միտված է դառնալու հաճելի ավանդույթ:

Relevant Topics

Տրընդեզ փեշդ վառէ, Որ ազատվես օձէ չարէ Փետրվարի 13-ին և՛ Սարյան փողոցի վրա գտնվող մեր մասնաշենքում, և՛ Քասախում Տրնդեզն էինք տոնում։ Տրնդեզի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունների կազմակերպումը: Կրակի տաքացնող, ցուրտը ցրող, բայց նաև զտող ու մաքրագործող հատկությունն այս օրվա հիմնական առանցքներից է։ Լարախաղացների խաղերը,

Կարդալ Ավելին