Արեգնազան կրթահամալիրի 10-րդ դասարանի սաներն իրենց գյուղատնտեսական պրակտիկայի շրջանակներում, հունիսի 2-ին ուղևորվեցին գեղատեսիլ Մարգահովիտ: Պրակտիկան կազմակերպվում և իրականացվում է ATP Armenia կազմակերպության հետ համատեղ:
Մեկ շաբաթ տևած պրակտիկայի ընթացքում մեր աշակերտները ներգրավվեցին կազմակերպության աշխատանքային առօրյային: Նրանք նաև ստացան մարդկային և մասնագիտական աջակցություն, ձեռք բերեցին գործնական նոր և արժեքավոր գիտելիքներ ու հմտություններ: Սա մեր աշակերտների համար նոր հորիզոններ բացելու հրաշալի հնարավորություն էր:
Արդեն մի քանի տարի է՝ «Արեգնազան» կրթահամալիրը սերտորեն համագործակցում է ATP Armenia կազմակերպության հետ, և 10-րդ դասարանի գյուղատնտեսական պրակտիկան Մարգահովտում միտված է դառնալու հաճելի ավանդույթ:

