2025 թվականի օգոստոսի 1֊ին Արարատն իր գագաթին առաջին անգամ ընդունեց հայ մանուկ ու պատանի լեռնագնացներին` «4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի անդամներին։ Նրանց թվում էին նաև «Արեգնազանի» աշակերտներ Միրո Խաչատուրյանը, Դավիթ Թադևոսյանը, Ռաֆայել Պետրոսյանը, ու մեկ ծնող` Տաթևիկ Գալֆայանը։ Նարեկ Արեխցյանն էլ, հրաշալի կամք ու դիմացկունություն ցուցաբերելով, հասել է լեռան 4700մ բարձրության։
Շնորհավորում ենք բոլոր լեռնագնացներին և իրենց օրինակով ու գլխավորությամբ հաջողություն մաղթում երազանքների իրականացման ճանապարհին կանգնածներին։

