Բուն Բարեկենդանն ու Արեգնազանի դիմակահանդեսը

Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը՝ գարնանամուտից առաջ: Բարեկենդան բառը ստուգաբանորեն նշանակում է «բարի կենդանություն», այն աղերս է, խնդրանք ու մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից: Այս տոնին հատուկ են ուրախությունն ու զվարճանքը, կյանքի ու բնության նոր սկիզբը միասին և ուրախ դիմավորելը։

Փետրվարի վերջին օրն Արեգնազանում շատ ակտիվ ու դիմակավորված անցավ։ Աշակերտներն ու ուսուցիչները հեքիաթների և այլ պատումների հերոսների կերպարներով «ուրախ դասեր» էին անցկացնում, դասարաններով այցելում ու փոքրիկ երաժշտական ու երգիծական համարներով զվարճացնում միմյանց։

Իսկ ահա մարտի 1-ը մեծ դիմակահանդեսի օրն էր։ Առհասարակ դիմակահանդեսի նպատակը կերպարանափոխվելն ու նոր՝ մինչ այդ անհայտ կերպով կարողանալ լինելն է։ Երբեմն դա հնարավորություն է լինել այնպիսին, ինչպիսին մարդ կուզենար լինել, երբեմն չարը ծաղրելու, արատավոր երևույթները չափազանցված ու ծիծաղելի երևացնելու հնարավորություն է։

Արեգնազանի այս տարվա դիմակահանդեսի թեման «Վայրի արևմուտքն» էր։ Նրան մասնակցում էին 9-րդից 12-րդ դասարանցիները, ինչպես նաև ուսուցիչներ, շրջանավարտներ ու ծնողներ։ Իսկ ահա 8-րդ դասարանցիները կարող էին մասնակցել, եթե այնպես լավ դիմակավորված լինեին, որ նրանց ոչ ոք չճանաչեր։ Օրն անցավ խաղերով, զվարճություններով, անակնկալներով, երկու 9-րդ դասարանցիների պատրաստած բուֆետով ու սրճարանով։

«Ձեզ` Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ»

Relevant Topics

Տյառնընդառաջն է՝ ձմռան ավարտն ու գարնան գալուստը խորհրդանշող և պտղաբերության նախագուշակ տոնը։ Այն և՛ հոգևոր, և՛ ծիսական, և՛ ազգային մշակութային նշանակություն ունի։ Արեգնազանցիներն ամեն տարի փետրվարի 14-ին առանձնահատուկ կերպով են սպասում։ Տոնի անմիջական արարողությանը երկար ենք նախապատրաստվում՝ մեր օրերը համեմելով ավանդական երգ ու պարով և ավանդույթներով։ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ

Read More

Դեկտեմբերի 21-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ համահայկական ինտելեկտուալ մրցույթ։ Այն երկու մասից էր բաղկացած՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Էրուդիտ կվարտետ» խաղերից։ Մեր թիմն առաջին մասին մասնակցած 17 թիմերից մեկն էր։  Արեգնազանցիները, ճիշտ պատասխանելով 15 հարցի, գրավեցին առաջին հորիզոնականը։ Այս մրցույթին մասնակցությունը հաղթանակից զատ հրաշալի այլ ձեռքբերումներ էլ պարգևեց ընկերության,

Read More

Տոները վալդորֆյան մանկավարժության անբաժանալի մասն են։ Նրանք, իրենց բնույթով լինելով ուրախաբեր, լիացնող, պարգևող, համախմբող, անչափ սպասելի են բոլորի կողմից։ «Արեգնազանի» տոնավաճառն էլ ավանդական տոն է արդեն, որ իր ջերմ միջավայրում համախմբում է ուսուցիչներին, երեխաներին, ծնողներին, հաճախ նաև՝ պարզապես անցորդների։  Այս տարվա տոնավաճառը նոյեմբերի 30-ին էր։ Յուրաքանչյուր դասարան իր յուրահատուկ մթնոլորտն

Read More