Տյառնընդառաջն է՝ ձմռան ավարտն ու գարնան գալուստը խորհրդանշող և պտղաբերության նախագուշակ տոնը։ Այն և՛ հոգևոր, և՛ ծիսական, և՛ ազգային մշակութային նշանակություն ունի։
Արեգնազանցիներն ամեն տարի փետրվարի 14-ին առանձնահատուկ կերպով են սպասում։ Տոնի անմիջական արարողությանը երկար ենք նախապատրաստվում՝ մեր օրերը համեմելով ավանդական երգ ու պարով և ավանդույթներով։
Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Երկու խարույկ էինք վառել՝ մեկը քաղաքի կենտրոնում, մյուսը՝ Քասախում՝ կառուցվող մեր նոր դպրոցի տարածքում։ Խարույկների վրայով ցատկում էին բոլորը, իսկ շուրջն ուրախություն էր տիրում՝ խաղիկներով ու երգերով, ազգային պարերով ու լարախաղացների խաղհնարքներով։
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես,
Տերընդեզ, մխի դին տես,
Մե փութ ցանես, հազար քաղես: