9-րդ դասարանների ավանդական ճամփորդությունը դեպի Եվրոպա

Արեգնազանցիների համար 9-րդ դասարանի ավարտը միայն քննական շրջան չէ, այլև թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար մի շարք նշանակալի իրադարձությունների շրջան։ Իրենց դասարանները 9 տարիների ընթացքում ուղեկցած ուսուցիչները հրաժեշտ են տալիս աշակերտներին, ճանապարհում նրանց ավագ դպրոց։ Եվ դասվարի ու աշակերտների անցած իննամյա ուղին ավարտվում է դեպի Եվրոպա ճամփորդությամբ։ Ճամփորդությունն այդ տևում է մի քանի շաբաթ, անցնում եվրոպական՝ հիմնականում գերմանախոս քաղաքներով, հարստանում փորձերի փոխանակմամբ, համեմվում եվրոպական դպրոցներում և այլուր մեր աշակերտների համերգներով, կրկեսային համարներով, ներկայացումներով, ազգային երգ ու պարերով, էվռիթմիայով։       

Այս տարի 9-րդ դասարաններից մեկի ուղին անցավ Մյունխենով, Վիեննայով, Բուդապեշտով, Դրեզդենով ու Պրահայով։ Մյուս դասարանն այցելեց Բեռլին, Պֆորցհայմ, Շտուտգարտ, Ֆրայբուրգ, Բադ Վիլդբադ, Կոլմար և Բարսելոնա քաղաքներ։ 

Միասին հրաշալի ժամանակ անցկացնելուց ու ճանապարհներ անցնելուց զատ՝ դասարաններն այցելում էին թանգարաններ, ծանոթանում համաշխարհային արվեստի գլուխգործոցներին, գիտական հայտնագործությունների առաջին նմուշներին ու նախատիպերին։ 

Այսքանով դեռահասները հրաժեշտ են տալիս իրենց դասվարին ու միջին դպրոցին ու մուտք են գործում ավագ դպրոց, որտեղ նրանք պիտի կանգնեն ինքնուրույն մտածողության նվաճման, ինքնաճանաչման և աշխարհճանաչման ուղու վրա, ձեռքբերեն ներքին կայունություն՝ կյանքային գործընթացների գիտակից մասնակիցը լինելու, ձեռքբերած ունակությունները շրջապատին լավագույնս ի սպաս դնելու համար։ 

  

Relevant Topics

«Արեգնազանի» համար այս ապրիլն առանձնահատուկ ամիս էր, գարունն՝ առանձնահատուկ գարուն․ նշում էինք 30 տարի առաջ առաջին անգամ ցանած և այդուհետ անընդհատ ցանվող սերմերի ծիլը, աճը, ծաղկումն ու պտղաբերումը։ 3 տասնամյակ շարունակ վալդորֆյան մանկավարժությունը՝ մարդու համակողմանի զարգացումը սնուցող այս արվեստը, ապրում է մեր հայրենիքում, գործում, պտուղներ տալիս երջանիկ մանուկների, հարցասեր պատանիների

Read More

Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը՝ գարնանամուտից առաջ: Բարեկենդան բառը ստուգաբանորեն նշանակում է «բարի կենդանություն», այն աղերս է, խնդրանք ու մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից: Այս տոնին հատուկ են ուրախությունն ու զվարճանքը, կյանքի ու բնության նոր սկիզբը միասին և ուրախ դիմավորելը։ Փետրվարի վերջին օրն Արեգնազանում շատ

Read More

Տյառնընդառաջն է՝ ձմռան ավարտն ու գարնան գալուստը խորհրդանշող և պտղաբերության նախագուշակ տոնը։ Այն և՛ հոգևոր, և՛ ծիսական, և՛ ազգային մշակութային նշանակություն ունի։ Արեգնազանցիներն ամեն տարի փետրվարի 14-ին առանձնահատուկ կերպով են սպասում։ Տոնի անմիջական արարողությանը երկար ենք նախապատրաստվում՝ մեր օրերը համեմելով ավանդական երգ ու պարով և ավանդույթներով։ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ

Read More