Անգլերենի ուսուցիչների անգլիական ճամփորդությունը

Ապրիլի 26-ից մայիսի 4-ը Արեգնազանի անգլերենի ուսուցիչներ Անի Միրզոյանը և Զարինե Հովհաննիսյանը գտնվում էին Անգլիայում: Նրանք այցելեցին Անգլիայում գործող վալդորֆյան դպրոցներ:

Ֆորեսթ Րոուի Միքայել Հոլլ դպրոցը, որտեղ մեր ուսուցիչները դիտեցին բազմաթիվ դասեր տարբեր դասարաններում, հանդիսանում է Անգլիայում հիմնված վալդորֆյան մանկավարժության առաջին դպրոցը: Այցի շրջանակներում նրանք ունեցան դասալսումներ տարբեր դասարաններում, փոխանակեցին աշակերտների՝ իրար հասցեգրված նամակները, հաստատեցին կապեր տարբեր դպրոցների հետ:

Լոնդոնում գործող Ս. Միքայել Շտայների դպրոցի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել նաև ավագ դասարանների աշակերտների փորձի փոխանակում:

Փորձի նման փոխանակումը հնարավորություն կտա մեր աշակերտներին կիրառել անգլերեն լեզվից ունեցած իրենց գիտելիքները լեզվակիր հասակակիցների հետ:

Relevant Topics

«Արեգնազանի» համար այս ապրիլն առանձնահատուկ ամիս էր, գարունն՝ առանձնահատուկ գարուն․ նշում էինք 30 տարի առաջ առաջին անգամ ցանած և այդուհետ անընդհատ ցանվող սերմերի ծիլը, աճը, ծաղկումն ու պտղաբերումը։ 3 տասնամյակ շարունակ վալդորֆյան մանկավարժությունը՝ մարդու համակողմանի զարգացումը սնուցող այս արվեստը, ապրում է մեր հայրենիքում, գործում, պտուղներ տալիս երջանիկ մանուկների, հարցասեր պատանիների

Read More

Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը՝ գարնանամուտից առաջ: Բարեկենդան բառը ստուգաբանորեն նշանակում է «բարի կենդանություն», այն աղերս է, խնդրանք ու մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից: Այս տոնին հատուկ են ուրախությունն ու զվարճանքը, կյանքի ու բնության նոր սկիզբը միասին և ուրախ դիմավորելը։ Փետրվարի վերջին օրն Արեգնազանում շատ

Read More

Տյառնընդառաջն է՝ ձմռան ավարտն ու գարնան գալուստը խորհրդանշող և պտղաբերության նախագուշակ տոնը։ Այն և՛ հոգևոր, և՛ ծիսական, և՛ ազգային մշակութային նշանակություն ունի։ Արեգնազանցիներն ամեն տարի փետրվարի 14-ին առանձնահատուկ կերպով են սպասում։ Տոնի անմիջական արարողությանը երկար ենք նախապատրաստվում՝ մեր օրերը համեմելով ավանդական երգ ու պարով և ավանդույթներով։ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ

Read More